ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ գլխավոր դաշնակիցը. Բայդենը Կոլումբիային հատուկ կարգավիճակ է շնորհել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլումբիային պաշտոնապես շնորհել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ գլխավոր դաշնակցի կարգավիճակ, գրում է eltiempo.com-ը։
«Իմ լիազորությունների շրջանակում որպես նախագահ... Կոլումբիան ներառում եմ ՆԱՏՕ-ից դուրս Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցների թվում»,- ասվում է նախագահի հուշագրում, որը տարածել է Սպիտակ տունը:
Ինչպես նշվում է Պետդեպարտամենտի կայքում, այս կարգավիճակը վկայում է երկրների միջև սերտ հարաբերությունների մասին և «Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին տալիս է որոշակի առավելություններ պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերում», սակայն «չի ենթադրում անվտանգության որևէ պարտավորություն» Միացյալ Նահանգներից։
Ներկայում ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակ ունի շուրջ 20 երկիր։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



