«Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Ալիևն Էրդողանին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և տեղեկացրել է նախօրեին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին։
Ինչպես գրում է minval.az-ը, Ալիևն անդրադարձել է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված:
Ադրբեջանի նախագահն ասել է, որ դրական է գնահատում եռակողմ հանդիպման արդյունքները։ Ալիևը նաև նշել է, որ կողմերը համաձայնության են եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` Tert.am) բացման շուրջ՝ ներառելով և՛ երկաթուղու, և՛ մայրուղու կառուցումը։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել եռակողմ հանդիպման մասին տեղեկատվության համար և բարձր է գնահատել դրանում ձեռք բերված դրական արդյունքները։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



