Ռուսաստանում տղամարդը սպանել է իր երեխաներին, նրանց մորը եւ տատիկին
SOCIETYՌԴ Տյումենի մարզում տղամարդը սպանել է իր երկու մանկահասակ երեխաներին (4 տարեկան եւ մեկ տարեկան ու 9 ամսական), նախկին կողակցին եւ նրա մորը, որը եկել էր աղջկան եւ թոռներին այցելության։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքը։
Զոհերի մարմինները՝ կտրող-ծակող բազմաթիվ վերքերով, գտել են դեկտեմբերի 27-ին Յուրգինսկոեի շրջանի Լեսնոե գյուղի տանը։ Կնոջ մայրը գլխին բութ գործիքով հարվածներ էր ստացել եւ մահացել գանգուղեղի բաց վնասվածքից։
Հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալը՝ 31-ամյա տղամարդը, ձերբակալվել է։ Նա ընդունել է մեղքը։ Հանգամանքները եւ դրդապատճառները պարզվում են, հայտնում է Lenta-ն։
Նախնական վարկածի համաձայն՝ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch ...



