ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
SOCIETYԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Կապան-Գորիս, Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



