Չինաստանը կոչ է արել «կանաչ միջանցք» ստեղծել՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար
INTERNATIONAL NEWSՆերկա պայմաններում անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետներում «կանաչ միջանցք» ձեւավորել՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով զրույցում։
«Ներկա իրավիճակում միջազգային հանրությունը պետք է հնարավորինս շուտ նպաստի հրադադարի հաստատմանը, որպեսզի կանաչ միջանցք ապահովի Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար»,- ասել է դիվանագետը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքով՝ Չինաստանը երբեք մի կողմ չի կանգնում միջազգային հանրությանը հուզող հարցերին անդրադառնալիս։ Նա պատրաստակամություն է հայտնել հացահատիկի արտահանման հարցում կապ պահպանել բոլոր կողմերի հետ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



