Կյանքից հեռացել է «Փառավոր տղաներ» ֆիլմի աստղ Ռեյ Լիոտան. դերասանը մահացել է քնի մեջ
CULTUREԴոմինիկյան Հանրապետությունում կյանքից հեռացել է հոլիվուդյան աստղ Ռեյ Լիոտան: Նա 67 տարեկան էր, գրում է theguardian.com-ը:
Դերասանի ներկայացուցչի խոսքով՝ դերասանը մահացել է քնի մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հայտնի է, որ նա Դոմինիկյան Հանրապետությունում նկարահանվում էր «Վտանգավոր ջրեր» ֆիլմում:
Ռեյ Լիոտան ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 18-ին Նյուարքում։ Նրա դեբյուտը կինոյում եղել է «Անդրաշխարհ» հեռուստասերիալով, որտեղ նա նկարահանվել է 1978 թվականին։ Հետագայում դերասանը հայտնի է դարձել Մարտին Սկորսեզեի կուլտային «Փառավոր տղաներ» ֆիլմում գանգստեր Հենրի Հիլլի դերով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



