Ժիրինովսկու կուսակցությունն ունի նոր նախագահ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Պետական Դումայի պատգամվոր Լեոնիդ Սլուցկին ընտրվել է Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ։ Նա այդ պաշտոնին կհաջորդի ՌԼԴԿ վախճանված առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն։ Համաձայն տարածված հայտարարության, Սլուցկին այդ պաշտոնում ընտրվել է միաձայն քվեարկությամբ։
Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի է ունեցել ՌԼԴ կուսակցության համագումարը, որը մամուլի համար եղել է լուսաբանելի։ Տեսախցիկների ներքո համագումարի մասնակիցները իրականացրել են կուսակցության նոր նախագահի ընտրությունը։ Սլուցկին, ի դեպ, կուսակցության առաջնորդի պաշտոնի համար եղել է միակ առաջադրված թեկնածուն։
Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ կառաջադրվի նաեւ Ալեքսանդր Շերինը, սակայն նրա թեկնածությունը կուսակցության պատվիրակները մերժել էին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



