Մշտապես գործում ենք «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով. Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կընդլայնվի. Աքար
INTERNATIONAL NEWSԹուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին, այդ աջակցությունը կընդլայնվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը։
Նա նաև նշել է, որ երկու երկրների զինվորականները ծրագրում են ապագայում նոր համատեղ զորավարժություններ անցկացնել, նշում է Anadolu-ն։
Աքարը գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ՝ երկիրն անվանելով իր «երկրորդ հայրենիք»։
Նրա խոսքով, երկու երկրների միջև բարեկամությունն ու եղբայրությունն էլ ավելի են ամրապնդվել 2020-ի 44-օրյա պատերազմից հետո: Աքարն ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես գործում են «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



