Խոշոր ավտովթար. ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց
SOCIETYԱյսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Գրետա Ղ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ճանապարհին հարակից բնակչին պատկանող հողամասում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Գրետա Ղ-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 39-ամյա Կարինե Ղ-ն, 31-ամյա Խանում Ղ-ն, 66-ամյա Եվգենյա Ղ-ն և 30-ամյա Անահիտ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ազգականներ են։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



