«Բոլորը` կուսակցությունները, քաղաքական և հասարակական գործիչները, յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերի շուրջ». Աննա Գրիգորյան
BLOGԱզգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վաղը` ժամը 11:00-ին, հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում .
Բոլորը` կուսակցությունները, քաղաքական և հասարակական գործիչները, յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերի շուրջ.
Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:
Կոչ եմ անում բոլորին սոցիալական ցանցերում կիսվել այս սկզբունքներով և բարձրաձայն ասել, որ մենք ԿՈՂՄ ԵՆՔ այս օրակարգին։ Սրանք այն կարմիր գծերն են, որոնց հատումն անընդունելի է ՀԱՅԻ համար։
Կիսվի՛ր այս գրառմամբ, քո սոցիալական էջում։ Վերահաստատի՛ր քո դիրքորոշումը։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



