Մեծ Բրիտանիայում հարյուրավոր կալանավորներ են սխալմամբ ազատվել բանտերից
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայում հարյուրավոր կալանավորներ են սխալմամբ ազատ արձակվել բանտերից, ինչի մասին վկայում են երկրի արդարադատության նախարարության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գերատեսչության տվյալներով՝ վերջին տասնամյակի ընթացքում նման 505 դեպք Է գրանցվել: Խոսքը վերաբերում Է ծանր հանցագործությունների, մասնավորապես, սպանությունների համար դատապարտվածներին:
Պահպանողականների կուսակցությունից խորհրդարանի անդամ Ֆիլիպ Դեւիսը «տագնապալի» Է համարել այս տեղեկատվությունը:
2014-2015 թվականներին սխալմամբ ազատ Է արձակվել 48 մարդ: Սխալ ազատումները հիմնականում տեղի են ունեցել անունների կամ փաստաթղթերի հետ կապված խառնաշփոթության պատճառով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



