Բախում ոստիկանության ու ցուցարարների միջև․ մեկ քաղաքացի վնասվածք է ստացել, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
VIDEOԿառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիան ավարտելուց հետո «Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության փողոց, այնուհետև Կառավարության շենքի շուրջ երթ իրականացնեկուց հետո կրկին վերադարձան Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Այստեղ իրավիճակը կրկին լարվեց, բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջև, որի ընթացքում վատացավ ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը։ Ցուցարարների և ոստիկանների միջև սկսված հրմշտոցի հետևանքով պատռվել է Իշխան Սաղաթելյանի վերնաշապիկը, իսկ քաղաքացիներից մեկը ոտքի հատվածում վնասվածք է ստացել։ Մեծ թվով ոստիկաններ պահում են Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքը: Բախումներից հետո ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին:

1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



