Հայտնիներն իրենց քիչ հայտնի քույրերի և եղբայրների հետ (լուսանկարներ)
LIFE
Հայտնի անձանց մասին գրում են ամսագրերում, նրանց դեմքերը ճանաչելի են ամենուր, սակայն նրանք ունեն քույրեր և եղբայրներ, որոնց մասին գրեթե ոչ ոք ոչինչ չգիտի, գրում է adme.ru-ն։
Նրանցից շատերը երբեմն նույն մասնագիտությունն ունեն, ինչ իրենց հայտնի քույրերն ու եղբայրները, սակայն մնում են նրանց հայտնի լինելու ստվերում։
Դուգ Փիթ՝ Բրեդ Փիթի եղբայրը 

Դուգը հայտնի դերասան չի դարձել, սակայն հաջողակ ձեռներեց է, ով հիմնել է մի քանի բարեգործական հիմնադրամ։
Անտոնիա Քիդման՝ Նիկոլ Քիդմանի քույրը

Անտոնիան տաղանդավոր լրագրող և հեռուստահաղորդավարուհի է։ Նա ապրում և աշխատում է Ավստրալիայում։
Ջեյմս Հեյվեն՝ Անջելինա Ջոլիի եղբայրը

Ջեյմս Հեյվենը դերասան Ջոն Վոյթի որդին է և Անջելինա Ջոլիի ավագ եղբայրը։
Ալեքս Ուոթսոնն Էմմա Ուոթսոնի եղբայրն է

Դերասանուհու կրտսեր եղբայրը կարծես Էմմա Ուոթսոնի արական տարբերակը լինի։ Նա հաջողակ մոդել է նորաձևության բիզնեսում։
Հանթեր Յոհանսոնը Սքարլեթ Յոհանսոնի եղբայրն է 

Սքարլեթ Յոհանսոնի երկվորյակ եղբայր Հանթերը սկսել է իր դերասանական կարիերան քրոջ հետ, սակայն այն կիսատ թողնելով՝ անցել է քաղաքականության։ Նա այժմ աշխատում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմում։
Լի Էն Դևեթ՝ Թոմ Քրուզի քույրը 

Լի Էնը Թոմ Քրուզի ավագ քույրն է և զբաղվում է լրագրությամբ, որոշ ժամանակ աշխատել է որպես իր եղբոր մամուլի խոսնակ։
Մոնիկա Քրուզը Պենելոպե Քրուզի քույրն է

Պենելոպե Քրուզի կրտսեր քույրը՝ Մոնիկա Քրուզը, չի զիջում իր գեղեցկությամբ։ Նա աշխատում է որպես պարուհի և հագուստի մոդելավորող։
Նատաշա Լոու՝ Ջուդ Լոուի քույրը

Ջուդ Լոուի ավագ քույր Նատաշան հաջողակ գրաֆիկական դիզայներ է։
Լինդա Լոպես՝ Ջենիֆեր Լոպեսի քույրը

Ջենիֆեր Լոպեսի քույրը բավականին հայտնի է Միացյալ Նահանգներում Ly-Lo անունով։ Նա տաղանդավոր հեռուստալրագրող է։ 2001-ին «Էմմի» մրցանակ է ստացել։
Աղբյուրը՝ Tert.am
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
3
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
4
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
5
Safe environment – Equal opportunities



