Լուվրում երիտասարդը տորթով հարձակվել է «Մոնա Լիզա» կտավի վրա (տեսանյութ)
CULTUREԵրիտասարդ բնապահպան ակտիվիստը տորթ է նետել իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի` Լուվրում ցուցադրվող աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կտավի վրա: Դեպքը տեղի է ունեցել կիրակի։ Այս մասին երկուշաբթի հայտնել է BFM հեռուստաալիքը։
Twitter-ում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ երիտասարդը տորթի կտոր է նետել և քսել այն զրահապատ ապակու վրա, որը պաշտպանում է աշխարհի ամենահայտնի գործերից մեկը։ Նա կարողացել է հնարավորինս մոտենալ կտավին՝ ծպտվելով որպես հաշմանդամ կին ու հնարավորություն ստանալով անցնել կտավի դիմաց հատուկ անցումով՝ նախատեսված սայլակով տեղաշարժվողների համար:
Լուվրը դեռևս որևէ հայտարարություն չի արել միջադեպի վերաբերյալ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Լուվրի աշխատակիցները մաքրել են զրահապատ ապակին, կտավը չի վնասվել։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi



