Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՄԱՅԻՍԻ). Գազի սակագինը նվազեցվել է 9,3 դրամով. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

«Առանց ծխախոտի» միջազգային օր, Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր, Ցրված սկլերոզի դեմ պայքարի միջազգային օր, Ղազախստան՝ Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, ՀԱՀ՝ Հանրապետության օր, Թուրքմենստան՝ Թուրքմենական գորգերի օր, Աբխազիա՝ Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1869-ծնվել է ծովանկարիչ Վարդան Մոխոխյանը:

1883-ծնվել է քաղաքական և ռազմական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո):

1892-ծնվել է հայ խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Համբարձում Բեկ-Նազարյանը:

1910-ծնվել է ռուսալեզու հայ արձակագիր և թարգմանչուհի Նորա Ադամյանը:

1954-ծնվել է դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր Միքայել Պողոսյանը:

2003-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է մայիսի 25- ին կայացած խորհրդարանական ընտրությունների և Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները: Համամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային Ժողովի մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. ՀՀԿ՝ 23, «Արդարություն» դաշինք՝ 14, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 12, Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 11, «Ազգային միաբանություն»՝ 9, ՄԱԿ՝ 6 մանդատ: Մեծամասնական մանդատներից 36-ը բաժին է ընկել անկուսակցական թեկնածուներին: Ի վերջո, Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 6 խմբակցություն` ՀՀԿ` 40 պատգամավոր, «Օրինաց երկիր»` 20, «Արդարություն»`14, ՀՅԴ` 11, «Ազգային միաբանություն»` 8, «Միավորված աշխատանքային կուսակցություն` 6, և մեկ պատգամավորական խումբ` «Ժողովրդական պատգամավոր»`16 պատգամավորով: Խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չէր 14 պատգամավոր:

2004- տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրման հանդիսավոր արարողությունը:

2008- 11 ազատամարտիկներ, ովքեր մայիսի 27-ին հացադուլ էին հայտարարել Եռաբլուրում` պահանջելով ազատ արձակել իրենց կալանավորված ընկերներին, դադարեցրել են իրենց բողոքի ակցիան, նրանց փոխարեն հացադուլ են սկսել 12 այլ ազատամարտիկներ:

2012-Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի խոսնակ է ընտրվել 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում` պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ (102 կողմ և 4 դեմ):

2016-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների (բնակչության և փոքր ձեռնարկությունների) համար գազի սակագինը նվազեցվել է 9,3 դրամով։

2018-Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են և կասկածվել ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

2019- ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

ԱՇԽԱՐՀ

1223- Կալկայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլ զորավար Սուբեդեյի բանակը ջախջախել է ռուս-լեհական զորքերը:

1809-վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Յոզեֆ Հայդենը:

1815-հայտարարվել է Հոլանդական Թագավորության ստեղծումը:

1836-Անգլիայում արտոնագրվել է պտուտանիվը:

1850-համընդհանուր ընտրական իրավունքը Ֆրանսիայում հանվել է:

1859-Լոնդոնի Վեստմինստերական պալատի ժամացույցային աշտարակում գործի է գցվել ժամացույց, որը ներկայումս հայտնի է Բիգ Բեն անունով:

1868- Փարիզի շրջակայքում գտնվող ՍենԿլու այգում կայացել է աշխարհում առաջին հեծանվավազքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms