Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Խորհրդարանն այն վայրն է, որտեղ փորձառություն են ձեռք բերում ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ լրագրողները.Գալուստ Սահակյան

SOCIETY

Ինչպես հայտնում է Past.am-ը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ այսօր ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին:

Իր ելույթում Գալուստ Սահակյանը նշել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Ավարտվում է մեր համատեղ աշխատանքի եւս մեկ տարի, աշխատանք, որը ենթադրում է բոլորիս ջանքերի մեկտեղում հանուն մեր երկրի: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր համբերատար գործունեության եւ արդյունավետ աշխատանքի համար: Ընդ որում, այդ աշխատանքը ոչ միայն արդյունավետ է, այլեւ փոխադարձ օգտակար: Շնորհակալ եմ թե՛ դրվատանքի, թե՛ քննադատության համար: Յուրաքանչյուր քննադատություն իր մեջ հաճախ նաեւ առաջարկություն է պարունակում, եւ մենք բաց ենք յուրաքանչյուր կառուցողական ու ողջամիտ առաջարկի համար, որը կնպաստի թե՛ Ազգային ժողովի գործունեության, թե՛ մեր համագործակցության բարելավմանը:

Հարգելի՛ լրագրողներ, խորհրդարանն այն վայրն է, որտեղ փորձառություն են ձեռք բերում ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ այստեղ հավատարմագրված լրագրողները: Իսկ Ազգային ժողովում տարբեր խմբակցություններում ընդգրկված լրագրող պատգամավորների ներկայությունը նշանակում է, որ լրագրողից պատգամավոր դառնալն այնքան էլ անհավանական չէ: Ձեզանից ոմանք աշխատանքային գործունեության առումով խորհրդարանական հնաբնակներից են, երբեմն խորհրդարանական աշխատանքի մեծ փորձով: Սա մեր պետականության ձեռքբերումներից ու քաղաքացիական հասարակության կայացման հուսալի երաշխիքներից է, լրագրողի աշխատանքի եւ մասնագիտության կարեւորության եւս մեկ վկայություն: Որպես հասարակության հետ անմիջականորեն շփվող, չափազանց կարեւոր է, որ լրագրողը զերծ լինի ամբոխահաճությունից, որ լրագրող ասելիս չհասկացվի պարզապես ձայնագրիչին հմտորեն տիրապետող ու ձայնագրություն սղագրող անձ, որ առավելագույնս հավասարակշռված ու սթափ վերաբերմունք դրսեւորվի հասարակական կարծիքի ձեւավորման հանդեպ, որ տեղեկատվություն մատուցելիս օբյեկտիվությունը չզոհաբերվի օպերատիվությանը, իսկ շտապ լրատվությունը՝ հերքվող շտապողականությանը: Որովհետեւ սխալ կամ ոչ օբյեկտիվ լրատվությունը երբեմն կարող է նմանվել ծանր հետեւանքներ ունեցող բժշկական սխալի:

Հարգելի՛ լրագրողներ, համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ, անկախ ձեր քաղաքական նախասիրությունից, գերակշռողը պետականության զգացումն է, որն արտահայտվում է տարբեր կերպ, բայց մեկ նպատակաուղղվածությամբ՝ ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ եւ ավելի արդար Հայաստանի հեռանկարով: Թող գալիք տարում մեր երկրի զարկերակը բաբախի միշտ համաչափ եւ անկանոնություն դրսեւորի միայն նվաճումների ու հաջողությունների պատճառով, որի առաջին արձանագրողները լինելու եք կրկին դուք: Թող 2016 թվականը ձեզ, ձեր ընտանիքների, հարազատների ու մերձավորների համար լինի խաղաղության, երջանկության եւ բարեկեցության տարի, իսկ ձեր գործունեության ընթացքում արձանագրեք կայուն առաջընթաց եւ շարունակական հաջողություններ: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ` լրատվության եւ խոսքի ազատության գործում ներդրած մեծ ավանդի համար Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծառայության լրագրող Սիրանույշ Մուրադյանը եւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, ՀՀ կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Աբրահամյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Orer.am լրատվական կայքի լրագրող Սոսե Չանդոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Մարիամ Հախնազարյանը, «Արարատ» հեռուստաընկերության օպերատոր Արթուր Հունանյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Դանիելյանը, Panorama.am լրատվական կայքի լրագրող Հասմիկ Համբարձումյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող Անի Նազարյանը, Tert.am լրատվական կայքի լրագրող Տիգրանուհի Մարտիրոսյանը, Հ3 հեռուստաընկերության լրագրող Նաիրա Պողոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանը եւ «Արարատ» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն Միհրան Հակոբյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:

Լևոն Փանոսյան

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris