Ադրբեջանը ԱՀԿ-ից խնդրել է կապիկի ծաղկի ախտորոշման թեստեր
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ խնդրելով երկրին տրամադրել թեստեր՝ կապիկի ծղիկ հիվանդության հայտնաբերման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլվին Հաջիևին։
Հաջիևի խոսքով՝ Բաքուն դիմում է ուղարկել ԱՀԿ՝ թեստեր տրամադրելու խնդրանքով։ Միաժամանակ նշվում է, որ մինչ այժմ Ադրբեջանում այս վիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ աշխարհում կա կապիկի ծաղկի 257 հաստատված դեպք, իսկ 23 երկրում՝ 120 կասկածելի դեպք։ Կազմակերպությունը վիրուսի տարածման ռիսկը գնահատում է չափավոր, սակայն չի բացառում, որ իրավիճակը կարող է վատթարանալ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



