Սատարում եմ ԱԳ նախարարների մակարդակով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերի հաստատման, հանձնաժողովի ստեղծման գործում ձեռք բերված արդյունքները. Մակրոն
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի անսասան հանձնառությունը խաղաղության համաձայնագրի բանակցություններին և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Այս մասին ասված է Մակրոնի շնորհավորական նամակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ, գրում է minval.az-ը։
«Վստահ եղեք, որ ես սատարում եմ վերջին ամիսներին ի հայտ եկած դրական դինամիկան և ձեռք բերված արդյունքները թե՛ արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերի հաստատման, թե՛ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության համար»,- ասել է Մակրոնը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



