Բրյուսելում հայ են սպանել
SOCIETYԲրյուսելում հունիսի 27-ի գիշերը սպանվել է 25-ամյա ուսանող՝ Գրիգոր անունով (ազգանունը նշված չէ)։ Այս մասին տեղեկացնում է lacapitale.be-ն։
Համաձայն մամուլում շրջանառվող վարկածի՝ երիտասարդը հաշվեհարդարի զոհ է դարձել, թեպետ նրա հարազատները պնդում են, որ նա ուղղակի անհարմար պահի հայտնվել է անհարմար վայրում։
Ֆերդինանդ Լենուար փողոցի բնակիչները ոստիկանություն էին զանգել այն բանից հետո, երբ շարունակվող կրակոցներ էին լսել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին երիտասարդի դին։
Ականատեսների վկայությամբ՝ փողոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին երիտասարդը չէր մասնակցել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



