Հոդվածաշար՝ կալանավայրից. Չալաբյանը շարադրել է իր տեսլականը
POLITICS«Համախմբում» նախաձեռնության աջակից, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կմնա կալանավորված։
Երեկ նմանատիպ որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը: Տարբեր միջազգային հեղինակավոր շրջանակների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Չալաբյանը, կարծես, առանձնապես կաշկանդված չէ իր կալանավորման փաստով և չի սահմանափակել իր գործունեությունը: Ավելին, Մեդիամաքսը նախօրեին սկսել է հրապարակել Չալաբյանի «Հայաստանի ճակատագրական ընտրությունը» շարքի առաջին մասը՝ Հայահավաքը, որտեղ շարադրում է Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը:
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ) նախատեսված արարքը։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



