Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
BLOGՋերմորեն շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Դուք հայ ընտանիք-հասարակություն գունապատկերի ամենավառ մասնիկն եք: Ձեր ազնիվ ձգտումների, ամենագաղտնի երազանքների, ամենավառ պատկերացումների, գիտելիքի ու կամքի շնորհիվ կառուցելու եք ոչ միայն ձեր երազանքների մոլորակը, այլեւ՝ անպարտ երկիր Հայաստանը: Դուք վաղվա մեր օրն եք ու ապագայի հենարանը, ուստի մաղթում եմ անսպառ հավատ սեփական նախաձեռնությունների հանդեպ, եւ իհարկե անհոգ մանկություն ու ժպիտներ:
Հարգելի՛ ծնողներ,
Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ մեզ, քանզի լավ պատկերացնելով մեր երեխաների լավագույն շահը, ինչպես նաեւ զուգահեռվող իրականությունը, առաջնորդվելով ազգային-կրոնական, հայապահպան գաղափարներով, հասկանում ենք, որ այս դժվարին փուլում նետված է մեծ մարտահրավեր, որի արժանապատիվ հաղթահարումը պարզապես անխուսափելի է, ուստի ծնողական սիրով, հոգատարությամբ, ընտանեկան ջերմությամբ շրջապատենք մեր փոքրիկներին, չէ՞ որ նրանք են վաղվա մեր դիմագիծը, մեր արժանապատիվ ապագան ու հպարտությունը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



