ԱՄՆ-ն Կիևին զենք չի տա Ռուսաստանին հարվածելու համար. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն Ուկրաինային զենք կմատակարարի իր տարածքում պաշտպանվելու, բայց ոչ Ռուսաստանին հարվածելու համար, լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Առաջին օրվանից մենք հստակ հայտարարել ենք, որ Ուկրաինային զենք ենք տրամադրելու՝ պաշտպանելու ռուսական ագրեսիայից, պաշտպանելու իրենց սահմաններում։ Մենք չենք տրամադրում զենք, որը թույլ կտա ուկրաինացիներին հարձակվել Ռուսաստանի վրա իրենց տարածքից։ Նախագահ Բայդենը հասկացրել է, որ մենք չենք պատրաստվում պատերազմի կողմ լինել, բայց մենք կաջակցենք Ուկրաինայի ջանքերին՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



