Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Տոնը միայն ուղերձներն ու փուչիկները չեն. երբ կարևորություն ենք տալիս ձևին, ոչ թե բովանդակությանը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Տոնական օրերը լի են միջոցառումներով և նվերներով, բայց օրը 24 ժամ ունի, և դրա ավարտին արդեն գրեթե բոլորը մոռանում են օրվա խորհրդի մասին: Երեկ նշում էինք Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սոցիալական ցանցերում երեխաների գունագեղ նկարները հաջորդում էին իրար, ծնողներն իրար հերթ չտալով պատմում էին, թե ինչ նվերներ են գնել նրանց համար, ինչ ժամանցի վայրեր են այցելել:

Այդ օրն ուշադրության կենտրոնում երեխաներն են՝ օրվա գլխավոր հերոսները: Ժամանցի վայրերում ասեղ գցելու տեղ չկա... Երևի մինչև մյուս հունիսի 1: Ի՞նչ է, երեխաներին միայն այդ օրն է պետք պաշտպանե՞լ, նրանց իրավունքների մասին խոսել, պատմել նրանց հաջողությունների, ձեռքբերումների ու ամենակարևորը՝ խնդիրների մասին: Պետության մեջ երեխան պետք է պաշտպանված լինի, եթե լինի, այդ դեպքում նման կարևորություն չենք տա հունիսի 1-ին կամ մեկ այլ օրվա: Մեզ համար անկարևոր կդառնա ձևը, առաջնային կլինի բովանդակությունը: Իսկ հիմա շատ հարցերում հենց ձևի հետևից ենք ընկնում, ցուցադրական քայլեր անում, և բոլորովին կարևոր չեն մնացած հարցերը: Քանի՞ գրոշի արժեք ունի այն տոնը, որին երեխան կմասնակցի, բայց հետո սեփական տանն իր ծնողի ձեռքով բռնության կենթարկվի:

Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինենք, ավաղ, նաև նման բաներ են լինում: Բավական է միայն թերթել վերջին տարիների լրահոսը, դեպքերը սարսափեցնող են, և քանի դեպքի մասին ուղղակի չգիտենք, քանի որ դրանք չեն հանրայնացվել: Տոնական օրվա բնականոն շարունակությունը պետական պաշտոնյաների ուղերձներն են՝ մեկը մյուսին հերթ չտալով երեխաներին անհոգ մանկություն են մաղթում, նաև ուժեղ հայրենիքում ապրելու ցանկություններ են հնչում: Տեքստերն ընթերցելիս երբեմն տպավորություն է, որ շատերը խորապես չեն էլ գիտակցում, որ մեծ հաշվով, բացի ծնողներից, հենց պետությունն է երեխայի իրավունքների, անհոգ մանկության գլխավոր պատասխանատուն, և ամեն հունիսի մեկը յուրահատուկ հաշվետվության օր է ցույց տալու, թե անցած տարվա ընթացքում ինչ է արվել, օրինակ՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին մեր հասարակության մեջ ներգրավելուն միտված ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, ի՞նչ ծրագրեր են իրականացվել բազմազավակ ընտանիքների համար:

Առողջական խնդիրներ ունեցող շատ երեխաների ծնողներ ստիպված են լինում դրամահավաքներ սկսել երեխաների բուժման նպատակով, երբեմն խոսքը շատ մեծ գումարների մասին էլ չէ, բայց ստիպված են մարդկանց օգնությամբ հավաքել ամեն մի լուման, իսկ պետությո՞ւնը: Կրթական հաստատություններն ի՞նչ են անում, որ երեխաներն ավելի հայրենաճանաչ լինեն: Մեր հույսն, ի վերջո, այն սերունդն է, որը պիտի մեծանա և գուցե ավելի պատասխանատու ու հոգատար լինի հայրենիքի հանդեպ, քան մենք: Բայց դրա համար պետք է ճանաչի այդ հայրենիքը, նրա յուրաքանչյուր անկյունը: Հայրենիք ասացի ու չեմ կարող ամենակարևորի մասին չխոսել: Հասարակությունն, այո՛, ավելի կարևոր տեղ է տալիս ձևին և ոչ թե բովանդակությանը:

Նշում ենք Մայիսի 1-ը՝ Աշխատանքի տոնը, երկրում, որտեղ գործազրկությունն ահռելի չափերի է հասնում, իսկ աշխատողի իրավունքները, մեղմ ասած, պաշտպանված չեն: Նշում ենք եկեղեցական տոները՝ մեծ տեղ տալով սեղանների վրա ուտելիքի առատությանը, բայց այդպես էլ չենք գիտակցում տոնի իրական նշանակությունը, որ գուցե հերթական անգամ հնարավորություն ենք ստացել մաքրվել ատելությունից ու չարությունից ու մեր կյանքը մաքուր էջից սկսել՝ գոնե մաքուր սրտով: Վերջին երկու տարվա ընթացքում սրտի կսկիծով ենք նշում Մայիսի 9-ը և Առաջին Հանրապետության օրը, ուղղակի հույսով ու ցանկությամբ, որ մի օր կվերադարձնենք այն, ինչը կորցրեցինք 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին: Մենք, որ երեսուն տարի նշեցինք մեր հաղթանակի օրը, ավելի հաճախ բարձրագոչ հայտարարություններով ու բաժակաճառերով, զինվորների «հոգուն մեռնելով» և թուրքի «հերն անիծելով», նորից մոռացանք բովանդակության մասին: Նորից տեղ տվեցինք ձևին՝ տոնական օր, կենացներ, հին ու նոր պաշտոնյաների բոցաշունչ, բայց ավելի հաճախ իմաստազուրկ ելույթներ և ուղերձներ, երբեմն ու ավելի հաճախ ամենից բարձր «հնչում» էր նրանց ձայնը, ովքեր նույնիսկ հեռվից չէին առնչվել Արցախյան գոյամարտին ու հաղթանակին: Իսկ հիմա՝ մոտ երեք տասնամյակ հաղթանակի ոգին ու զգացողությունը մեր սրտում պահելով, թշնամուն թերագնահատելով, եկանք հասանք այս օրին, ու դեռ ոմանք սիրտ ունեցան մայիսյան եռատոն շնորհավորելու:

Օրացույցից Մայիսի 9-ի թերթիկն արագ պոկեցի՝ համարձակություն չունենալով անգամ մեկ բառ գրել օրվա խորհրդի մասին, իսկ պետական պաշտոնյաներն այնքան համարձակ գտնվեցին, որ անգամ Եռաբլուր այցելեցին: Նորից ձևին կարևորություն տրվեց, բովանդակությունը մնաց տասներորդական պլանում: Մինչդեռ հատկապես այս օրերում բանակին ու պետությանն առնչվող ցանկացած տոնական օր պետք է հաշվետվության օր լինի, թե ինչ է արվել 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո: Բայց, ախր, ինչպե՞ս խոսես չարածիդ մասին, ի՞նչ ասես:

Հ. Գ. -Շնորհավոր Հունիսի 1: Հովհ. Թումանյանի՝ 1887 թ.-ին գրած խոսքն արդիական է նաև մեր օրերում. «Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք...»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''