ՄԱԿ-ը փոխել է Թուրքիայի անունը
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի խնդրանքը՝ փոխել հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Republic of Turkey-ն (Թուրքիայի Հանրապետություն) վերանվանվել է Republic of Türkiye»,- ասել է Դյուժարիկը։ Նրա խոսքով՝ փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմումից անմիջապես հետո։
Երկրի անվան կարճ տարբերակն այժմ Turkey-ի փոխարեն կդառնա Türkiye: Թուրքիայի տեղը այբբենական կարգով չի փոխվի, հավելել է Դյուժարիկը։
Ինչպես պարզաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի անվան ուղղագրության փոփոխությունն ընդունվել է որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են «միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



