ԱՄՆ-ում սևամորթ տղամարդը կրակ է բացել բժշկական կենտրոնի տարածքում. կա 5 զոհ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Տուլսա քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ հրաձիգը, լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ 35-40 տարեկան մի սևամորթ տղամարդ ինքնաձիգից ու ատրճանակից կրակ է բացել բժշկական կենտրոնի տարածքում, ապա ինքնասպան եղել։ Դեպքի մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տունն առաջարկել է օգնել տեղի իշխանություններին, հայտնում է ABC News-ը:
Տուլսայում կրակոցներին նախորդել է նման տեսակի ռեզոնանսային հանցագործությունների շարքը, որոնց դեմ ԱՄՆ վարչակազմը նախատեսում է պայքարել՝ խստացնելով զենքի շրջանառության վերահսկողությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



