Ժերար Պիկեն ու Շակիրան բաժանվել են
SOCIETY«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն ու կոլումբացի երգչուհի Շակիրան բաժանվել են, հաղորդում է El Periodico-ն, որի աղբյուրների համաձայն՝ պատճառը ֆուտբոլիստի բազմաթիվ դավաճանություններն են։
Պիկեն արդեն մի քանի շաբաթ մենակ է ապրում իր հին բնակարանում։ Նրան հաճախ են նկատում գիշերային ակումբներում կանանց ընկերակցությամբ։
Պիկեն ու Շակիրան միասին էին 2011 թվականից, ունեն երկու երեխա։ Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն։
2017-ին եւս իսպանական մամուլը գրել էր, որ Պիկեն ու Շակիրան բաժանվել են եւ մի քանի ամիս միասին չեն եղել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



