Թուրքիայի նախագահը վաղը կմեկնի Սաուդյան Արաբիա
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 29-30-ին պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա։ Այդ մասին ասված է երկուշաբթի օրն Էրդողանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն:
«Նախագահ Թայիփ Էրդողանը Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ թագավորի հրավերով դեկտեմբերի 29-30-ին պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա: Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի և Սաուդյան Արաբիայի թագավորի միջև բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում:
Սաուդյան Արաբիան վերջերս հայտարարել էր իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման մասին, որի մեջ են մտել 34 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



