Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են շուրջ 60 տոկոսով
ECONOMICSՀայաստանում այս տարվա ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցվել պտուղ-բանջարեղենի արտահանման առումով: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 76 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ անցյալ տարվա 46 հազար 450 տոննայի դիմաց: Մոտավորապես 60 տոկոսով մենք ավելացրել ենք արտահանման ծավալները: Մինչև տարվա վերջ եւս ակնկալում ենք ծավալների ավելացում»,- նշեց նախարարը:
Սերգո Կարապետյանը հավելեց, որ հիմնական արտահանման շուկան Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են: «Ռուսական շուկայի մասնաբաժինն այստեղ կազմում է շուրջ 84 տոկոս՝ անցյալ տարվա 46 տոկոսի դիմաց»,- ընդգծեց Սերգո Կարապետյանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



