Վրաստանի նախկին վարչապետը կարող է գլխավորել Ազգային բանկը
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է դառնալ երկրի Ազգային բանկի նախագահ եւ այդ պաշտոնում փոխարինել Գեորգի Կադագիձեին, տեղեկացնում է «Sputnik- Գրուզիան»` վկայակոչելով վրացական լրատվամիջոցներին:
«Ոչ պաշտոնական զրույցներում քաղաքական գործիչներն ասում են, որ Ղարիբաշվիլու թեկնածությունն ակտիվորեն քննարկվում է Ազգային բանկի նախագահի պաշտոնի համար, սակայն դեռեւս ոչինչ որոշված չէ», - ասվում է վրացական «Փիրվելի ռադիո» ռադիոկայանի կայքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խոհրդարանական մեծամասնությունը, որն իրենից ներկայացնում է կառավարող «Վրացական երազանք» դաշինքը, վարչապետի պաշտոնի համար ընտրել է արտգործնախարար Գեորգի Քվիրիկաշվիլիին:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



