Շոյգուն հայտնել է գերեվարվածների թիվը
INTERNATIONAL NEWSՈւկրաինացի գերեվարված զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 6489-ի: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, տեղի ունեցած մամուլ ասուլիսում հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Հինգ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի 126 զինծառայող է հանձնվել՝ որպես գերի, հակամարտության ընթացքում բոլոր գերեվարվածների ընդհանուր թիվը կազմում է 6489 մարդ»,- ասել է Շոյգուն՝ խոսելով հատուկ ռազմական գործողության միջանկյալ արդյունքների մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։