Ուկրաինայի Խերսոն քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
INTERNATIONAL NEWSՊայթյունը տեղի է ունեցել Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաքի կենտրոնում գտնվող ռազմաքաղաքացիական վարչակազմի դիմաց գտնվող սրճարանում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Պայթյուն է տեղի ունեցել վարչակազմի դիմաց գտնվող սրճարանում»,- ասել է աղբյուրը։ Մանրամասները ճշտվում են։
Ինչպես հայտնել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմը Տելեգրամյան ալիքում, պայթյունի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ «Երեքշաբթի օրը՝ հունիսի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել Խերսոնի «Նոստալժի» ռեստորանում պայթյունի մասին, մեկ մարդ վիրավորվել է, նրան արդեն օգնություն է ցուցաբերվել։ Քաղաքի օպերատիվ ծառայությունները աշխատում են տեղում»,- ասված է հաղորդագրության մեջ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



