Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է «Զանգեզուրի միջանցքի» բացումը. Բայրամով

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, պատասխանելով Anadolu-ի հարցերին, նշել է, որ պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը դրական է արձագանքել հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը և նրանց մասնակցությամբ 3 հանդիպում անցկացնելուն։

Բայրամովն այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերն անվանել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղարկված «դրական ուղերձների օրինակ» (չակերտները՝ Tert.am)։

Միաժամանակ, Արցախյան Երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը, ըստ Բայրամովի, «մի կողմ է դրել անցյալի վերքերը» (չակերտները՝ Tert.am)՝ հայտարարելով «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին։

«Հայաստանը մեկ տարի անտեսել է Ադրբեջանի «խաղաղության կոչերը» (չակերտները՝ Tert.am)։ Չնայած դրան, Բաքուն այս տարվա սկզբին հրապարակել է այն սկզբունքները, որոնց վրա կարելի է հիմնել ապագա խաղաղության համաձայնագիրը»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով, պաշտոնական Բաքվի «խաղաղության օրակարգը» (չակերտները՝ Tert.am) դրական արձագանք է ստացել միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրամիության մակարդակով։ ԵՄ-ի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները վերջին երկու ամիսների ընթացքում երկու դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, հիշեցրել է Բայրամովը՝ նշելով, որ բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը։

Բայրամովն այնուհետև ասել է, որ Հայաստանից սկսել են որոշակի դրական ազդակներ գալ հարաբերությունների կարգավորման հարցում:

«Այս ազդանշանները մենք ընդունում ենք որպես դրական քայլեր։ Այս ուղղությամբ շարժման շարունակականությունը բխում է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի շահերից։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենից շատ անհրաժեշտ է հենց Հայաստանին... պաշտոնական Երևանը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը և անի ճիշտ եզրահանգումներ»,- ասել է Բայրամովը։

Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացման բանակցություններին, Բայրամովը նշել է, որ այս հարցում դեռ կոնկրետ արդյունքներ չկան։ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը, հայտարարել է ադրբեջանցի նախարարը։

«Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում են. «Մենք Երևանի հետ խնդիրներ չունենք։ Մեր երկրները հանդես են գալիս Հայաստանի հետ նորմալ «բարիդրացիական» (չակերտները՝ Tert.am) հարաբերությունների օգտին։ Եթե Երևանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգի միջազգային իրավունքի նորմերը և հաշվի առնի տարածաշրջանի իրողությունները, լավ արդյունքները հնարավոր կդառնան»,- ասել է նա։

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community