Yerevan, 21.July.2026,
00
:
00
BREAKING


«Մարզաշխարհն այս պահին ստանձնում է ազգային համերաշխության և վերելքի կայծը դառնալու առաքելություն». «Փաստ»

INTERVIEW

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում մի քանի խոշորամասշտաբ մարզական միջոցառումներ ընթացան, խոսքը, մասնավորաբար, բռնցքամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների մասին է: Հայ մարզիկները, մեղմ ասած, անմասն չմնացին մեդալներից, ընդ որում՝ ծանրամարտի առաջնությունում մեր ընտրանին թիմային հաշվարկով երկրորդն էր: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը գտնում է, որ մեր մարզիկների ելույթները կարելի է համարել գերազանց:

«Սովորաբար սպորտում արդյունքները գնահատում են 2 կատեգորիայով՝ բավարար և ոչ բավարար: Սակայն հաշվի առնելով վերջին տարիներին համաշխարհային հանրությանը նետված մարտահրավերները և հատկապես մեր պետության համար խիստ դժվարին ժամանակահատվածը՝ մեր մարզիկների արդյունքները կարելի է գնահատել գերազանց»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Ռոստոմյանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ ցանկացած մրցաշարից՝ լինի դա աշխարհի, թե Եվրոպայի առաջնություն, որ մարզաձևում էլ լինի՝ ծանրամարտի, բռնցքամարտի, ըմբշամարտի, հրաձգության, մարմնամարզության, մեր հավաքականները երբևէ չեն վերադառնում ձեռնունայն: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարը սա համարում է կատարված աշխատանքի արդյունք:

Հ. Ռոստոմյանը մեր երկրի համար մի շատ կարևոր ձեռքբերման մասին էլ է նշում: «Մարզասերները թերևս նկատել են, թե որքան սահուն գործող չեմպիոնների անունների կողքին հայտնվում են նոր անուններ, նոր չեմպիոններ: Սա ևս համակարգված աշխատանքի արդյունք է»,- ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն ու, առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս շնորհավորելով վերջին մրցաշարերում հաղթանակներ գրանցած մեր բոլոր մարզիկներին, և իհարկե, մարզիչներին: Հայաստանի համար կարևոր իրադարձություն էր, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ընդունեց մեր երկիրը: Իսկ մյուս տարի Հայաստանում է անցկացվելու նաև ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Նման միջոցառումների կազմակերպման պարագայում պակաս կարևոր գործոն չէ ՀԱՕԿ-ի ու պետական կառույցների, ի մասնավորի՝ ԿԳՄՍՆ-ի համագործակցությունը: Արդյո՞ք Հայաստանում արդյունավետ է այդ համագործակցությունը: «ՀԱՕԿ-պետություն համագործակցությունը մշտապես, բոլոր տարիներին գտնվել է ամենաբարձր մակարդակի վրա: Այսօր էլ, իհարկե, այդպես է, ՀԱՕԿ-ը իր աշխատանքային ուղեծրից երբևէ չի շեղվում: Ասվածի լավագույն ապացույցը մեր մարզիկների նորանոր փառահեղ հաղթանակներն են», - ասում է Հրաչյա Ռոստոմյանը:

Մեր զրուցակիցը շեշտում է, թե այն արդյունքները, որ այսօր ունենք և մեծ հպարտություն ենք զգում յուրաքանչյուր մարզիկի համար, տարիների աշխատանքի արդյունք է: «Քրտնաջան, սրտացավ, պրոֆեսիոնալ աշխատանք և՛ մարզիկների, և՛, որ պակաս կարևոր չէ, համապատասխան մարզական կառույցների կողմից: Այլ կերպ ասած՝ «հաջողության մենեջմենթ»՝ մարզադահլիճների շինարարություն, կառուցում և վերանորոգում, մարզիչների հետ կանոնակարգված աշխատանք, մարզումների ճիշտ գրաֆիկ և կազմակերպում և, իհարկե, պարգևատրման համակարգ: Այո՛, տաղանդավոր մարզիկներին և մարզիչներին հարկավոր է խրախուսել: ՀԱՕԿ-ի կառավարումը վերցնելուց հետո առ այսօր, երբ հետ եմ նայում, վստահորեն ասում եմ՝ հենց հաջողության մենեջմենթն է եղել ՀԱՕԿ-ի ձեռքբերումների հիմքում: Վստահորեն ասում եմ նաև, որ սերունդները դեռ կգնահատեն, թե ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ինչ է արել հայրենական սպորտի համար, թե որքան են նրա անձնական միջազգային կապերն ու հեղինակությունը ի շահս ծառայել հայկական սպորտին և դեռ կծառայեն»,- ասում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:

Ֆեյսբուքյան տիրույթում շնորհավորելով տղաներին՝ Ռոստոմյանը հետաքրքիր մեկնաբանություն էր արել՝ պետության համար դժվարին այս ժամանակահատվածում կրկնակի արժևորելով տղաների հաղթանակը: Միևնույն ժամանակ չէր բացառել, որ հենց սպորտը կարող է լինել ազգային վերածննդի և ազգային համերաշխության երաշխիքը: Հարցնում ենք՝ ի՞նչ նկատի ունեիք ձեր այս մեկնաբանությամբ: «Մարզաշխարհը խիստ զգայուն է պետության, ժողովրդի, մեր իրականության հանդեպ: Եվ այո՛, սովորաբար, երբ պետությունն ապրում է դժվարին ժամանակահատված, պատմությունը ցույց է տվել, որ մարզական հաջողություններ այդ երկիրը գրեթե չի գրանցում: Դա էլ, երևի թե, ունի օբյեկտիվ բացատրություն՝ հոգեբանորեն ընկճված վիճակում դժվար է հաղթել: Բայց հայ մարզիկները ուղղակի կոտրեցին այս կարծրատիպը՝ միջազգային արենայում եռագույնը ամենաբարձրը ծածանելով:

Տղաները նույնիսկ վնասվածքով հարթակ դուրս եկան ու հաղթեցին՝ մեզ մեջքներս ուղղելու, ճակատներս բարձր պահելու շանս ընձեռելով: Այո՛, ես գտնում եմ և հատկապես վերջին հաջողությունների համատեքստում տեսնում եմ, որ մարզաշխարհն այս պահին ստանձնում է անչափ կարևոր առաքելություն՝ ժողովրդին, մեզ բոլորիս, ինչու չէ, դուխ տալու, ազգային համերաշխության և վերելքի կայծը դառնալու: Այս առաքելությունը պետք է դառնա յուրաքանչյուրինս, ըստ իս՝ ազգային վերածնունդը սկսվում է հենց այսպես»,-նշում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''