Yerevan, 05.December.2025,
00
:
00
BREAKING


«Ցանկացած, այդ թվում` ցածր վարձատրվող ոլորտներում, եթե լավագույնն ես, քեզ բազմաթիվ հնարավորություններ են ընձեռվում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թ.-ին միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 573 դիմորդ: Նախորդ տարվա համեմատ տարբերությունն այնքան էլ մեծ չէ, 2021 թ.-ին դիմորդների թիվը 13 120 էր: Հայտագրման արդյունքում ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից՝ 5587, երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5429, երրորդ տեղում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան՝ 5253 դիմորդով: Այս տարի ավելացել է նաև բնագիտամաթեմատիկական առարկաներից քննություն հանձնողների թիվը, ինչն առանձնակի ոգևորությամբ է ընդունվում` հաշվի առնելով նախորդ տարիների պատկերը:

Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձնացրել էր նաև դիմորդների շրջանում տարբեր բուհերի ամենապահանջված մասնագիտությունները: Առաջին տեղում Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործ, երկրորդ տեղում ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա, երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարում, չորրորդ տեղում ԵՊՀ-ի իրավագիտություն, հինգերորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ ուղղություններն են:

Միևնույն ժամանակ մտահոգվելու առիթ էր դարձել այն, որ կան մասնագիտություններ, որոնց գծով դիմորդներ չունենք: Խոսքը մոտ 160 մասնագիտության մասին է: Օրինակ` Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանների մաթեմատիկայի ուղղությամբ դիմորդ չի եղել: Կամ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատերագիտության, կինոգիտության գծով ևս դիմորդ չկա: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ասում է` 160 մասնագիտությունների գծով դիմորդ չունենալու փաստը մի փոքր ճիշտ չի ներկայացվում, և մանրամասնում է, թե ինչու:

«Այդ 160- ից 130-ը և ավելին ոչ պետական բուհերի հետ է կապված, ընդամենը 28 մասնագիտությունն է պետական բուհերում: Սա ընդամենը ցույց է տալիս, որ ոչ պետական բուհերի դիմորդների թիվը քիչ է, սա նորություն չէ, որ այս բուհերի դիմորդների թիվը պակասել է: Ընդգծեմ, որ պետական բուհերի մասով 28 մասնագիտությունների գծով դիմորդ չունենալու փաստը պետք է անհանգստացնի, քանի որ դրանց մեջ երկրի համար շատ կարևոր մասնագիտացումներ կան գյուղատնտեսության, ինժեներական կրթության ոլորտներում և նաև մանկավարժության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Ընդգծում է` ոչ պետական կայացած մի քանի բուհ ունենք, որոնք կարողանում են, այսպես ասած, «պահել» իրենց դիմորդների քանակը: «Մեծ մասը մի կերպ դիմակայում է: Այս ոլորտում ինչ-որ բան կարող է փոխվել, եթե ներդրումներ լինեն: Օրինակ` հայտնվի մեկը, որ մասնավոր ինչ-որ բուհում ներդրում անի, ուժեղացնի դասախոսական կազմը, լաբորատորիաներ ստեղծի և այլն: Այդ դեպքում հնարավոր է բուհն ուժեղանա, բայց այս պահին դա քիչ հավանական է: Այդ պատճառով խնդիրը դրված է հետևյալ կերպ` եթե համարում ենք, որ ինչ-որ կոնկրետ մասնագիտություն պետության համար առաջնային չէ, իրեն պետք է թողնենք շուկայական տնտեսության տրամաբանությանը, այսինքն` կարողանում է, գոյատևում է, ոչ, ուրեմն դուրս է մնում: Բայց մյուս կողմից եթե տվյալ մասնագիտությունը երկրի համար ստրատեգիական նշանակություն ունի, օրինակ` գյուղատնտեսությունը, մանկավարժությունը, ապա ժամանակն է, որ պետությունը շատ լուրջ ծրագրեր մշակի: Հիմա պարզվում է, որ շատ դեպքերում անգամ անվճար տեղի համար դիմորդ չկա: Դա նշանակում է, որ խնդիրը միայն վարձավճարը չէ, հակառակ դեպքում կդիմեին: Այս պարագայում Կառավարությունը պետք է լրացուցիչ քայլեր անի, որպեսզի թափուր տեղերը կարողանա համալրել, եթե այդ մասնագիտություններն իր համար ստրատեգիական նշանակություն ունեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ կարելի է ենթադրել, որ պոտենցիալ դիմորդները, որոնք չեն դիմում ոչ պետական բուհեր, «ուղղվում» են դեպի պետականները, և նաև սա է պատճառը, որ մասնավոր բուհերում շատ թափուր տեղեր են մնում: «Մոտ տասը տարի առաջ ունեինք 19-ից 20 հազար դիմորդ: Այսօր թիվը տատանվում է 12-ից 13 հազարի միջև: Թիվը նվազել է մի քանի պատճառով, որոշ չափով ավելացել է քոլեջների դիմորդների թիվը, որոշ չափով` դուրս գնացողների թիվը, մի մասն էլ ուղղակի չի դիմում բարձրագույն ուսումնական հաստատություններ: Իմաստ չի տեսնում և միանգամից մուտք է գործում աշխատաշուկա: Եթե կարողանանք քոլեջների, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերն ուժեղացնել, ավելի լավ կլինի»,-հավելում է կրթության փորձագետը:

Տարիներ ի վեր խոսվում է այն մասին, որ մեր կրթական համակարգը և աշխատաշուկան չեն կարողանում ճիշտ փոխգործակցել, տարբեր մասնագիտությունների մասով ունենք բազմաթիվ շրջանավարտներ, որոնք իրենց տեղը չեն գտնում շուկայում, քանի որ աշխատաշուկայի պահանջարկը սպառվում է, մյուս դեպքում որոշ մասնագիտացումների մասով մասնագետների պակասորդ կա: «Այս խնդիրը շարունակում է արդիական մնալ: Շատ դիմորդների, ավաղ, մասնագիտության ընտրության, հետո ինչ-որ տեղ աշխատելու հարցն այնքան էլ հետաքրքիր չէ, իրենք ուղղակի ցանկանում են ինչ-որ տեղ ընդունվել ու սովորել: Շատերի դեպքում ուղղակի գործում է մոդայիկ մասնագիտության ընտրության սկզբունքը, ու իրենց համար մեկ է, որ այդ մասնագիտությամբ շուկայում շատ աշխատատեղ չկա:

Իսկ միևնույն ժամանակ շատ ոլորտներ կան, որտեղ ունենք աշխատող մասնագետի պահանջ, բայց չունենք մասնագետներ: Շատերն, օրինակ` ընդունվում են Իրավաբանական, հույս ունենալով, որ հետո բարձր աշխատավարձով աշխատանք են ունենալու, բայց արդյոք Հայաստանին այդքան մեծ թվով իրավաբաններ են պետք: Այստեղ անելիք ունենք դպրոցներում, պետք են մարդիկ, որոնք երեխաներին կներկայացնեն տարբեր մասնագիտացումները, կոգևորեն նրանց, կուղղորդեն: Ասեն, որ եթե դու դառնաս լավ ուսուցիչ, դա ավելի լավ է, քան եթե վատ իրավաբան լինես: Ցանկացած, այդ թվում ցածր վարձատրվող ոլորտներում, եթե լավագույնն ես, քեզ բազմաթիվ հնարավորություններ են ընձեռվում»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանն` ընդգծելով, որ այս ուղղությամբ միայն լայնածավալ աշխատանքն իր արդյունքը կտա:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club