Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Ավետիք Չալաբյանի գործն իրականացվում է բազմաթիվ ընթացակարգային և բովանդակային խախտումներով

POLITICS

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամներ Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում հանգամանալից կերպով ներկայացնում են Ավետիք Չալաբյանի ուշացմամբ ստացված դատարանի որոշման, քրեական գործի ընթացքի, պատգամավորների, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի միջնորդությունների արձագանքի, ինչպես նաև ՄԻՊ-ին գրությամբ դիմելու մասնրամասները։ 

Нет описания.

Нет описания.

Պաշտպանական խմբի հայտարարությունը ստորև՝ 

1) Մեկ շաբաթ ուշացմամբ, վերջապես, ստացանք Արմեն Դանիելյանի կայացրած որոշումը, որով Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել էր անփոփոխ։ Ինչպես Արուսյակ Ալեքսանյանը, այնպես էլ Արմեն Դանիելյանը, հետևողականորեն հրաժարվել են իրենց կայացրած դատական ակտերում անդրադառնալ պաշտպանական կողմի հետևյալ անկյունաքարային հարցերին, որոնք ուղղակիորեն պայմանավորում են խստագույն խափանման միջոցի ընտրության ապօրինի լինելը։

Այսպես, Արմեն Դանիելյանն ընդհանրապես չի անդրադարձել.

ա/ հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ մեր պնդումներին, որով մենք ուղակիորեն մատնանշել և հիմնավորել ենք, որ առկա չէ Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած լինելու վերաբերյալ որևէ ուղղակի փաստական տվյալ։ Ավելին՝ առկա տվյալները հերքում են նրա առնչությունը ենթադրյալ հանցագործությանը։

բ/ Հիմնավոր կասկածը, բնականաբար, ներառում է մեղսագրվող հանցագործության օբյեկտիվ կողմի բոլոր հանգամանքները։ Մեր պարագայում վարույթն իրականացնող մարմինը կամայականորեն և հեռահար «թաքնված» նպատակով ընտրել է հանցակազմի որակյալ տարբերակը։ Պարզաբանենք ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է պատասխանատվություն հավաքին մասնակցելու նպատակով անձին նյութապես շահագրգռելու համար։ Ավետիք Չալաբյանին մեղսագրվում է նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որն արդեն վերաբերվում է 2 կամ ավելի անձանց նկատմամբ այդպիսի նյութական շահագրգռություն տրամադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը չունի գեթ մեկ փաստական տվյալ, որում բացի Թոռնիկ Ալիյանից այլ անձ հանդես գա որպես ենթադրյալ նյութական շահագրգռության հասցեատեր։ Ի՞նչ է թաքնված այս աճպարարության տակ։ Շատ պարզ. ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար ազատազրկման ձևով պատիժը չի գերազանցում մեկ տարին, ինչը նշանակում է, որ այդ հանցակազմի դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց չէր կարող ընտրվել, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հովածի 2-րդ մասի՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Փաստորեն՝ ակնհայտ չունենալով որևէ փաստական տվյալ ենթադրյալ նյութական շահագրգռության հասցեատեր երկրորդ, երրորդ կամ չորրորդ (ի դեպ՝ ցանկը կարելի է շարունակել մինչև 2000-ը) անձի վերաբերյալ, վարույթն իրականացնող մարմինն Ավետիք Չալաբյանին մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որի համար ազատազրկման ձևով պատիժը գերազանցում է մեկ տարին, ուստի՝ կալանավորման համար անհրաժեշտ այդ մեկ պայմանն ապահովվել է։

գ/ Արմեն Դանիելյանն, ընդօրինակելով Արուսյակ Ալեքսանյանի «համառությունը», հրաժարվել է իր դատական ակտում անդրադառնալ այն կարևորագույն հարցին, որ արդեն ընդունված և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական նոր օրենսգրքով Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքն ապաքրեականացված է։ Փոխարենը, ուշադրություն, Դանիելյան Արմենը նշել է, որ «առկա են մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները, իսկ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանն ունեն էական նշանակություն՝ նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում»։

դ/ Արմեն Դանիելյանը նույնպես չի անդրադարձել մեր մատնանշած այն հանգամանքին, որ հայտնի մոնտաժված ձայնագրության հրապարակումից 3 օր հետո Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, հաճախել է հանրահավաքներին, իսկ երբ ոստիկանությունը եկել է իր հաշվառման հասցեում խուզարկություն կատարելու, նա եղել է այնտեղ՝ հանգիստ քնած։ Սա չի կարող չվկայել այն մասին, որ Ավետիք Չալաբյանը չուներ և չէր կարող ունենալ վարույթից թաքնվելու որևէ ցանկություն։

ե/ վարույթն իրականացնող մարմինը մինչ օրս էլ չի ստացել (և չի էլ ստանա, քանի որ պարզապես հնարավոր չէ ստանալ մի բան, որը գոյություն չունի) որևէ տվյալ այն մասին, որ այդ նույն ձայնագրության հրապարակումից հետո Ավետիք Չալաբյանը փորձի դատավարության այլ մասնակիցների նկատմամբ որևէ տեսակի ճնշում գործադրել և այդպիսով խոչընդոտել վարույթի բնականոն ընթացքին։

Արմեն Դանիելյանի կայացրած որոշումը շարունակությունն է Արուսյակ Ալեքսանյանի «copy-paste»-ային տրամաբանության, Արուսյակ Ալեքսանյանը «copy»-ն արել էր քննիչի միջնորդությունից, իսկ Արմեն Դանիելյանը՝ արդեն Արուսյակ Ալեքսանյանի որոշումից։

2) Այս ողջ ընթացքում պաշտպանական կողմը հանդես է եկել մի շարք միջնորդություններով՝ հասցեագրված դատախազությանը և քննչական մարմնին։ Ինչո՞վ են պայմանավորված այդ միջնորդությունները, շատ պարզ՝ վարույթն իրականացնող մարմինը, լուծելով Ավետիք Չալաբյանին կալանավորման միջոցով պատժելու հարցը, մատնվել է անգործության, ուստի՝ մենք ստիպված ենք վերջիններին «հուշել» և հիշեցնել, թե ինչպիսի քննչական և դատավարական գործողություններ են անհրաժեշտ կատարել՝ տվյալ պարագայում գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության նպատակով՝ նման կերպ նաև յուրօրինակ «դատախազական» վերահսկողություն իրականացնելով նախաքննության նկատմամբ… Ցավոք, նախաքննական գաղտնիքի սահմաններն այս պահին թույլ չեն տալիս մանրամասն անդրադառնալ այդ միջնորդություններին, վստահաբար, սակայն այդ օրը սարերի հետևում չէ։ 

3) Նախորդիվ ներկայացրել էինք, որ դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազությանը՝ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։ Միջնորդությունների քննարկման ժամկետի խախտմամբ ստացել ենք ուշադրություն՝ գրություն, այո, պարզապես, գրություն, որում ընդամենը մեկ նախադասությամբ գրված է, որ «Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր առկա չեն»։ Այժմ գրություն-պարզաբանում ենք հասցեագրել դատախազություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք դա է իրենց որոշումը, թե օրինակ՝ որևէ մեկի սևագիր թուղթն է, որը սխալմամբ ուղարկել են մեզ։

4) Արդեն մեկ շաբաթ է, ինչ նույն հարցով դիմել ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ մանրամասն ներկայացնելով մեր պաշտպանյալի նկատմամբ ընթացակարգային և բովանդակային կոպտագույն խախտումներով իրականացվող գործի մարմանասները և խնդրելով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի և, հետևաբար, նույն հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան։ Նշենք, որ ՄԻՊ-ից դեռևս չունենք որևէ արձագանք, նույնիսկ՝ գործի վերաբերյալ ճշգրտումներ անելու նպատակով մեզ հետ կապ հասատելու որևէ փորձ առ այսօր չի եղել։

5) Նախորդիվ տեղեկացրել էինք, որ դատախազություն ենք ուղարկել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունները։ Երկու շաբաթից ավել է, ինչ դատախազությունը չի քննարկում և չի անրդադառնում նշված երաշխավորություններին։ Բնականաբար, ստիպված ենք եղել նաև այս դեպքով գրավոր կարգով հիշեցնել դատախազությանն իրենց պարտականությունների մասին։ 

6) Բացի այդ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելը թույլատրելի ճանաչելու միջնորդությամբ դիմել ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Միջնորդությունը մակագրվել է դատավոր Արմեն Պողոսյանին, իսկ քննութունը նշանակվել է 2022 թվականի հունիսի 15-ին, ժամը 15։00-ին (Աջափնյակ-1 նստավայր, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40)։

Նշենք, որ նիստից հետո հանդես կգանք ամփոփիչ հայտարարությամբ, ինչպես նաև կտեղեկացնենք մեր հետագա անելիքների մասին։ 

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ ԱՉալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: 

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank