Ուկրաինան օրական 100-200 զինծառայող է կորցնում. Զելենսկու գրասենյակ
INTERNATIONAL NEWSՈւկրաինան օրական 100-200 զինծառայող է կորցնում: Այս մասին հինգշաբթի ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է BBC-ի ուկրաինական ծառայությունը։
Պոդոլյակը ծանր կորուստների հիմնական պատճառներից մեկն անվանել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հնարավորությունների հավասարության բացակայությունը։ Նրա խոսքով՝ Կիևին անհրաժեշտ են հարյուրավոր հրետանային համակարգեր Արևմուտքից։
Մասնավորապես, Ուկրաինային անհրաժեշտ է մինչև 300 ռեակտիվ համակարգ, ասել է նա։
Հինգշաբթի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինայի կորուստները կազմում են օրական մինչև 100 սպանված և մինչև 500 վիրավոր զինծառայող։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



