Դոնբասում ընթանում է «հրետանային պատերազմ», որում Ուկրաինան պարտվում է Ռուսաստանին. Ուկրաինայի ռազմական հետախուզություն
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին բրիտանական Guardian թերթին տված հարցազրույցում նշել է, որ Դոնբասում «հրետանային պատերազմ» է ընթանում, և դրա արդյունքը կախված է նրանից, թե Արևմուտքը ինչ քանակությամբ և ինչպիսի զենք կտա Ուկրաինային։
Նրա խոսքով՝ Ուկրաինան այս հրետանային դիմակայությունում պարտվում է Ռուսաստանին և գրեթե ամբողջությամբ ապավինում է արևմտյան զենքին։
«Ուկրաինան յուրաքանչյուր 10-15 ռուսական հրետանու դիմաց ունի մեկ հրետանի»,- թերթը մեջբերում է Սկիբիցկիի խոսքերը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան օրական օգտագործում է 5000-ից 6000 արկ։
«Մենք գրեթե սպառել ենք մեր ամբողջ զինամթերքը և այժմ օգտագործում ենք ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 տրամաչափի արկեր», - ասել է Սկիբիցկին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



