Արման Բաբաջանյանը հրապարակային ներողություն կխնդրի Արթուր Վանեցյանից․ դատարանը որոշում է կայացրել
POLITICSԱռաջին ատյանի դատարանն Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Արթուր Վանեցյանից։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից», - գրել է նա:
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը 2020 թ․ Factor.am կայքին տված հարցազրույցում Արթուր Վանեցյանին «անհայրենիք» էր անվանել։ Դատարանը համարել է, որ արտահայտությունը վիրավորական է և արատավորել է Արթուր Վանեցյանի պատիվն ու արժանապատվությունը։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



