Ուժեղ կարկուտ Դեբետ գյուղում. բերքը 90 տոկոսով վնասվել է (ֆոտո)
SOCIETYԼոռու մարզի Դեբետ գյուղում այսօր 30 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դեբետի բնակչուհի Լուիզա Ղազարյանը:
«Ընդհանուր գյուղը շատ վնասներ է կրել կարկուտից, բայց ավելի ուժեղ մի երկու թաղամասում է եկել, որտեղ ամեն ինչ ավիրվել է: Վնասվել են մրգատու ծառերը, դաշտերը, բանջարաբոստանային կուլտուրաները` կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, լոբի, կաղամբ, սմբուկ, պղպեղ, բազուկ, սոխ, սխտոր եւ այլն»,-ասաց նա:
Բնակչուհին նշեց, որ կարկուտի հետեւանքով բերքը վնասվել է մոտ 90 տոկոսով:


.jpg)
.jpg)
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



