Խարբերդի ամառանոցներում «Opel Zafira»-ն այրվել է. վարորդը այրվածքներ է ստացել
SOCIETYՀունիսի 13-ին, ժամը 02:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 16-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խարբերդի ամառանոցների 16-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։42-ին, մարվել՝ 02։49-ին։ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Զ․) այրվել է։
Պատահարի հետևանքով Մ․ Զ․-ն ձեռքի մատների հատվածում ստացել է այրվածքներ։ Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



