Մոսկվայում հանդիպել են Պուտինն ու Նազարբաևը
INTERNATIONAL NEWSՂազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորել Ռուսաստանի օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է հանրապետության նախկին ղեկավարի պաշտոնական կայքը։
Գործակալության տվյալներով՝ հանդիպումը կրել է բարեկամական բնույթ, և կողմերն ընդգծել են, որ Ղազախստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը «զարգանում է հավասար երկխոսության հիման վրա»։
Քաղաքական գործիչները նաև միմյանց առողջություն են մաղթել և հույս հայտնել, որ կկարողանան պարբերաբար հանդիպել և կապեր պահպանել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարգավաճման։
Նազարբաևի Մոսկվա ժամանելու մասին հայտնի է դարձել ուրբաթ՝ հունիսի 10-ին։ Ըստ տեղեկությունների՝ քաղաքական գործիչը ժամանել է հատուկ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպման համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



