Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Տնտեսական գործունեության կենտրոնում․ արդյունաբերությունը՝ պարենային անվտանգություն

ECONOMICS

Աղվան Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Հունիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում կսկսվի աշխարհում ամենամեծ միջազգային տնտեսական համաժողովներից մեկը։ Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը, որն արդեն վաղուց  աշխարհին հայտնի է  SPIEF հապավումով, ամեն տարի անցկացվում է՝ սկսած 1997-ից Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությամբ և հովանու ներքո։ 25 տարվա ընթացքում Համաժողովը ձեռք է բերել համաշխարհային հարթակի կարգավիճակ, որտեղ քննարկվում են համընդհանուր տնտեսական օրակարգի կարևոր հարցեր։

Нет описания.

Բարդ աշխարհաքաղաքական իրադրության պատճառով աշխարհում տնտեսական իրավիճակը բնութագրվում է անորոշության բարձր մակարդակով, արագացող գնաճով և բոլոր զարգացած երկրների կենտրոնական բանկերի կողմից դրամական պահանջների խստացումներով։ Համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն են ունենում աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում նաև հետխորհրդային տարածաշրջանում։

Այդ գործընթացները արդեն սկսել են համաշխարհային տնտեսության վերափոխման գործընթացը։ Ակնհայտ է, որ այդ պայմաններում տնտեսական համագործակցության ներուժը մեծ մասամբ սահմանափակ կլինի, բայց չի վերանա ամբողջությամբ։ Համայն աշխարհում կառավարություններց կպահանջվի հարմարվողական տնտեսական քաղաքականություն, որը կօգնի չեզոքացնել քաղաքական խոչընդոտները և արագ անցում կատարել փոխշահավետ տնտեսական համագործակցության։ Խելամիտ է, որ այս պայմաններում բարձրանում է միջազգային գործնական հարթակների արժեքը։ Այժմ չափից առավել պահանջված է գործարարների և քաղաքական գործիչների անձնական շփումը, որոնց անհրաժեշտ է պայմանավորվել միջազգային տնտեսական համագործակցությունների նոր շրջաններ, տեխնոլոգիական և տրանսպորտային-լոգիստիկ շղթաներ կազմելու մասին։ Չնայած արևմուտքի երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ հայտարարված պատժամիջոցների պատերազմին՝ Սանկտ- Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովի հանդեպ հետաքրքրությունը  չնվազեց, նույնիսկ ավելի մեծացավ։

Դրա համար կան մի քանի պատճառներ։ Ռուսաստանի Դաշնությունը փնտրում է  նոր  գործընկերներ և նոր շուկաներ։ Հետխորհրդային տարածաշրջանում Եվրասիական ինտեգրման և միավորման գործընթացների զարգացման համար Ռուսաստանի Դաշնությունը շատ բան է անում․ մասնագետների գնահատմամբ միջին և երկարաժամկետ հեռանկարում դա դրական ազդեցություն կունենա միավորման բոլոր երկրների վրա, այդ թվում և Հայաստանի վրա։

Այժմ վերակողմնորոշում է ընթանում Արևելքի երկրների հեռանկարային և արագ զարգացող շուկաների վրա, այն ընթանում է արդեն մի քանի տարի։ 2022թ․-ին Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև կոնֆլիկտի Էսկալացիայից հետո ռուսական տնտեսության երկարաձգումը, մասամբ ստիպված, ստացավ լրացուցիչ արագացում։ Հիմա Ռուսաստանի Դաշնությանը պետք են ապրանքների և տեխնոլոգիաների նոր մատակարարներ, ինչպես նաև շուկաներ իր ապրանքները մատակարարելու համար։ Այն երկրները, որոնք կզբաղեցնեն այդ ոլորտները, մեծ ձեռքբերումներ կունենան։ ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների կառավարությունների  ճնշման տակ շատ արևմտյան ընկերություններ ստիպված էին լքել Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսական բավականին տարողունակ և վճարունակ շուկայի ազատված տեղերում պետք է զբաղեցնեն այլ երկրների արտադրողները։ Բոլոր եվրասիական երկրներին, առաջին հերթին հետխորհրդային տարածաշրջանի երկրներին պետք է օգտագործել այս բացառիկ հնարավորությունը և հնարավորինս շուտ զբաղեցնել ռուսական շուկայի հագուստի և հանրային սննդի նոր տեղերը։ Բացի այդ, շատ ռուսական ընկերություններ ցուցաբերում են ներդրումային հետաքրքրություններ, որոնց կապիտալ հիմա կարելի է մուտք գործել շահավետ պայմաններով։

Կարելի է ասել, որ արդեն այսօր տեսանելի են աշխարհում նոր տնտեսական իրականության եզրագծերը, որոնք կասկածի տակ են դնում շատ անսասան թվացող սկզբունքներ, ինչպիսիք են միջազգային աշխատուժի բաժանումը, պրոտեկցիոնիզմից ազատ շուկան, ինչպես նաև արտերկրում սեփականության սկզբունքները։Հնարավոր է, շուտով նաև կհնանա տեղեկատվական հասարակության հայեցակարգը, որում հաջողության գլխավոր գործոնները համարվում են տեխնոլոգիաները։ Չէ՞ որ նույն Չինաստանի հաջողությունը խոսում է այն մասին, որ ցանկության դեպքում կարելի է կրկնօրինակել արևմտյան տեխնոլոգիաները և զարգացնել արդեն ինքնուրույն։ Ընթացիկ աշխարհաքաղաքական առճակատման շատ բարձր մակարդակը ցույց է տալիս ագրոարդյունաբերության համակարգի, ինչպես նաև երկրների կայուն զարգացման ռեսուրսների կարևորությունը։ Ակնհայտ է, որ ոսկե միլլիարդի երկրները հակված են նվազեցնել այս գործոնների կարևորությունը և առաջին տեղում դնել հետինդուստրիալ ծրագրային ապահովումը և ինտելեկտուալ զարգացման հասանելիությունը։ 

Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս իրականությունը, ռեսուրսների  և մթերային ապրանքների արժեքների թերագնահատումը կարող են հանգեցնել աշխարհակարգի միաբևեռ կառուցվածքային ճգնաժամի և փլուզման։ Երկիր մոլորակի բնակչության աճը, կլիմայի փոփոխությունը և միաբևեռ աշխարհի հայեցակարգի փլուզումը հանգեցնում է  այն մտքին, որը ցանկացած երկրի համար կարևոր գործոն է, ինչպիսին ագրոարդյունաբերության համալիր ներուժն է, բերքատու հողատարածքների, էներգետիկ ռեսուրսների և մետաղների, ինչպես նաև սեփական արտադրության ուժի  հասանելիությունը։

Արդեն հայտնի է, որ մթերային անվտանգությունը կդառնա հունիսի 18-ին կայանալիք պետերբուրգյան տնտեսական միջազգային համաժողովի գլխավոր թեմաներից մեկը։ Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրները ձգտում են Ռուսաստանի Դաշնության հետ սննդի մատակարարման հարցով երկարաժամկետ համագործակցության և արևմուտքի կողմից խոչընդոտներն ընդունում են որպես աշխարհաքաղաքական կռվի գործիք, որը այս և եկող տարվա հեռանկարում ընդունակ է կտրուկ թուլացնել շատ երկրների մթերային անվտանգությունը, ինչպես նաև մեծացնել աղքատների թիվը։

Էական է, որ այս տարի պետերգուրյան համաժողովի երկիր-հյուրը հանդես կգա Եգիպտոսը, որը հանդիսանում է աշխարհում ամենամեծ հացահատիկի ներմուծողը և հետաքրքրված է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությամբ այս ուղղությամբ։ Կարելի է ենթադրել, որ ապագա կա այն երկրների համար, ովքեր կարող են կառուցել փոխշահավետ  հավասար համագործակցություն և պայմաններ ապահովել սեփական ինքնիշխան զարգացման համար՝ հաշվի առնելով տվյալ գլոբալ միտումները։ Ցավոք սրտի, ստիպված պետք է արձանագրել, որ աշխարհում մեծացող աշխարհաքաղաքական անհարդուրժողականությունը հղի է գլոբալ լուրջ ճգնաժամերով,  ամենից առաջ՝  էներգետիկ և մթերային։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ներկայացրած պատժամիջոցները հանգեցրին սննդի և պարարտանյութերի առևտրա-տնտեսական կապերի և մատակարարման շղթաների արհեստական խախտումների։ Խոսքն արդեն  գլոբալ սննդային ճգնաժամի մասին է։ Ակնհայտ է, որ այս պայմաններում պատժամիջոցներ կիրառելը և հացահատիկի արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից (կամ մեկ այլ սնունդ արտահանող երկրից) սահմանափակելը հանցագործություն է, ամենից առաջ, հումանիտար նկատառումներով։ Այս հարցերը պահանջում են լայնամաշտաբ քննարկում իշխանության և գործարար ներկայացուցիչների կողմից ամբողջ աշխարհում։

Հաշվի առնելով երկիր մոլորակի բնակչության աճը՝ ագրարային հատվածի ներդրումները համարվում են հեռանկարային և ռազմավարական տեսանկյունից կարևոր, առավել ևս աշխարհաքաղաքական առճակատման պայմաններում։ Ռուսաստանի Դաշնությունը մնում է ցորենի արտահանման առաջատարը ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը 2021-2022թթ․-ին հացահատիկի արտահանումը գնահատում է 45-48 մլն տոննայի մակարդակով (որից ցորենը կազմում է մոտավորապես 37 մլն տոննա)։ Երկրներից ներդրողները, որոնք ավանդաբար հույսները դնում են ներմուծման վրա իրենց մթերային անվտանգությունը ապահովելու համար, ձգտում են փոխարինել արևմտյան խաղացողներին և մտնել Ռուսաստանի Դաշնության ագրոարդյունաբերության ընկերության կապիտալի սեկտոր։ Այդպիսի ծրագրերի իրականացման հեռանկարները բավականին բարձր են գնահատվում։

В центре экономической активности: промышленность продовольственная безопасность

18 июне в Санкт-Петербурге начнётся один из крупнейших в мире международных экономических форумов. Петербургский международный экономический форум, который уже давно широко известный в мире по аббревиатуре SPIEF, проходит ежегодно, начиная с 1997, под патронатом и при участии президента России. За 25 лет Форум завоевал статус ведущей мировой площадки для обсуждения ключевых вопросов глобальной экономической повестки.

Экономическая ситуация в мире характеризуется высоким уровнем неопределенности из-за сложной геополитической обстановки, ускоряющейся инфляции и ужесточения монетарных условий центральными банками всех развитых и большинства развивающихся стран. На мировую экономику оказывает устойчивое влияние геополитические конфликты, в том числе и на постсоветском пространстве.

Эти процессы уже запустили процесс трансформацию мировой экономики. Очевидно, что потенциал экономического сотрудничества в этих условиях будет в значительной степени ограниченным, но не исчезнет полностью. От правительств во всем мире требуется адаптивная экономическая политика, которая позволит нейтрализовать политические барьеры и быстрее перейти к взаимовыгодному экономическому сотрудничеству. Логично, что в этих условиях повышается значение международных деловых площадок.  Сейчас крайне востребовано личное общение бизнесменов и политиков, которым необходимо договориться о выстраивании новых контуров международной экономической кооперации, технологических и транспортно-логистических цепочек.

Несмотря на санкционную войну, объявленную России странами Запада, интерес к предстоящему в Санкт-Петербурге международному экономическому форуму не снизился, а скорее даже усилился. На это есть несколько причин.

Экономика России находится в процессе поиска новых партнёров и рынков. Для развития процессов Евразийской интеграции и консолидации постсоветского пространства Россия делает очень многое: по оценкам экспертов это в средне- и долгосрочной перспективе будет позитивно сказываться на всех странах обьединения, в том числе и Армении.

Сейчас идет переориентация на перспективные и быстрорастущие рынки стран Востока, идёт уже несколько лет. После эскалации конфликта России и Запада в 2022 г. пристраивание российской экономики, отчасти вынужденно, получило дополнительное ускорение. Сейчас России нужны новые поставщики товаров и технологий, а также рынки для поставок своей продукции. Страны, которые займут эти ниши окажутся в большом выигрыше.

 Под давлением правительств США и стран Европы Россию были вынуждены покинуть многие западные компании. Освободившуюся нишу на достаточно ёмком и платёжеспособном российском рынке должны заполнить производители из других стран. Всем евразийским странам и, в первую очередь, странам постсоветского пространства нужно использовать эту уникальную возможность и как можно скорее занять новые ниши на российском рынке одежды и общественного питания. Кроме того, инвестиционный интерес представляют многие российские компании, в капитал которых сейчас можно войти на выгодных условиях.

Можно сказать, что уже сегодня становятся видны контуры новой экономической реальности в мире, которые ставят под сомнение многие казавшиеся незыблемыми принципы, такие как международное разделение труда, свободный от протекционизма рынок, а также принципы частной собственности за рубежом. Возможно, скоро устаревшим окажется и концепт информационного общества, главным фактором успеха в котором считаются технологии.  Ведь тот же успех Китая говорит о том, что западные технологии при желании можно скопировать и развивать уже самостоятельно.

При этом текущий, достаточно высокий уровень геополитической конфронтации, показывает важность агропромышленного комплекса, а также ресурсов для устойчивого развития стран. Очевидно, что страны золотого миллиарда склонны преуменьшать значение этих факторов и ставить на первое место постиндустриальный софт и наличие интеллектуальных разработок.

Однако, как показывает реальность, недооценки значения ресурсов и продовольственных товаров могут привести к структурным кризисам и краху однополярного миропорядка. Рост населения планеты, изменение климата и крах концепции однополярного мира приводят нас к мысли о важности для любой страны таких факторов, как потенциал агропромышленного комплекса, наличие плодородных земель, энергоресурсов и металлов, а также собственных производственных мощностей.

Уже известно, что продовольственная безопасность станет одной из центральных тем предстоящего 18 июня Петербургского международного экономического форума. Страны Ближнего Востока, Азии и Африки стремятся к долгосрочной кооперации с Россией по вопросу поставок продовольствия и воспринимают препоны со стороны Запада как инструмент геополитической борьбы, который в перспективе этого и следующего года способен резко ослабить продовольственную безопасность многих стран, а также увеличить число голодающих.

Показательно, что страной-гостем Петербургского форума в этом году выступит Египет, который является крупнейшим мировым импортером зерна и заинтересован в развитии сотрудничества с Россией на данном направлении. Можно предположить, что будущее за теми странами, которые смогут выстроить взаимовыгодную равноправную кооперацию, и обеспечить условия для своего суверенного развития, учитывая данные глобальные тенденции.

К сожалению, приходится констатировать, что усилившаяся в мире геополитическая турбулентность чревата серьезными глобальными кризисами, и, прежде всего, энергетическим и продовольственным. В частности, введенные США санкции привели к искусственному нарушению торгово-экономических связей и логистических цепочек поставок продовольствия и удобрений. Речь уже идет о глобальном продовольственном кризисе.

Очевидно, что в этих условиях накладывать санкции и ограничивать экспорт зерна из России (или какой-либо другой страны экспортера продовольствия) – преступно, прежде всего, по гуманитарным соображениям. Эти вопросы требуют широкого обсуждения представителей власти и бизнеса во всем мире.

Учитывая рост населения планеты, вложения в аграрный сектор представляются перспективными и стратегически важными, тем более в условиях геополитической конфронтации. Россия продолжает оставаться лидером по экспорту пшеницы в мире. Министерство сельского хозяйства России оценивает экспорт зерна из в 2021-2022 гг. на уровне 45-48 млн тонн (из них пшеницы – около 37 млн тонн). Инвесторы из стран, которые традиционно полагаются на импорт для обеспечения своей продовольственной безопасности, стремятся заместить западных игроков и войти в капитал предприятий агропромышленного сектора России. Перспективы реализации таких проектов оцениваются достаточно высоко.

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality