Նրա նման երկրորդը պարզապես չկա… Ո՞վ է Ռաֆայել Քոթանջյանի կինը
LIFEՆշենք, որ տիկին Ալլան նշում էր, որ անթերի ամուսին ունի. «Քոթանջյանն անթերի մարդ է, անասելի հիանալի ամուսին, ուշադիր հայր, աննկարագրելի հոյակապ պապիկ, լավ սկսեսրայր։ Ապրում է ուրիշ աշխարհում: Հիշում եմ՝ Վարդավառ էր, նստած էր տանը, եկան մի խումբ երեխաներ, խաղացինք ջրոցի հենց տան մեջ: Ամբողջ տունը ջուր էր, իսկ Ռաֆայելը նստած հաղորդում էր նայում: Մենք բղավում էինք, խաղում, ծիծաղում: Ինչեւէ, երեխաները գնացին, նա վեր կացավ եւ հարցրեց՝ ինչ է կատարվել, ինչու է ամբողջ տունը ջուր… Յուրօրինակ մարդ է, նրա նման երկրորդը պարզապես չկա»։
Հավելենք, որ Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է Թբիլիսիում: 1946թ. տեղափոխվել է Երևան: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66թթ. աշխատել է Զանգեզուրի Ա.Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1966-68թթ. եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: 1968-70թթ. սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-93թթ. աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե.Շվարցի «Թագավորը մերկ է», Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն:
Ավելին՝ այստեղ