Yerevan, 24.May.2026,
00
:
00
BREAKING


Համաշխարհային տնտեսության վերափոխման գործընթացը. արդյունաբերությունը՝ պարենային անվտանգություն. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում կսկսվի աշխարհում ամենամեծ միջազգային տնտեսական համաժողովներից մեկը։ Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը, որն արդեն վաղուց աշխարհին հայտնի է SPIEF հապավումով, ամեն տարի անցկացվում է՝ սկսած 1997-ից Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությամբ և հովանու ներքո։ 25 տարվա ընթացքում Համաժողովը ձեռք է բերել համաշխարհային հարթակի կարգավիճակ, որտեղ քննարկվում են համընդհանուր տնտեսական օրակարգի կարևոր հարցեր։

Բարդ աշխարհաքաղաքական իրադրության պատճառով աշխարհում տնտեսական իրավիճակը բնութագրվում է անորոշության բարձր մակարդակով, արագացող գնաճով և բոլոր զարգացած երկրների կենտրոնական բանկերի կողմից դրամական պահանջների խստացումներով։ Համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն են ունենում աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում՝ հետխորհրդային տարածաշրջանում։ Այդ գործընթացներն արդեն սկսել են համաշխարհային տնտեսության վերափոխման գործընթացը։ Ակնհայտ է, որ այդ պայմաններում տնտեսական համագործակցության ներուժը մեծամասամբ սահմանափակ կլինի, բայց չի վերանա ամբողջությամբ։ Համայն աշխարհում կառավարություններից կպահանջվի հարմարվողական տնտեսական քաղաքականություն, որը կօգնի չեզոքացնել քաղաքական խոչընդոտները և արագ անցում կատարել փոխշահավետ տնտեսական համագործակցության։ Խելամիտ է, որ այս պայմաններում բարձրանում է միջազգային գործնական հարթակների արժեքը։ Այժմ չափից առավել պահանջված է գործարարների և քաղաքական գործիչների անձնական շփումը, որոնց անհրաժեշտ է պայմանավորվել միջազգային տնտեսական համագործակցությունների նոր շրջաններ, տեխնոլոգիական և տրանսպորտային-լոգիստիկ շղթաներ կազմելու մասին։ Չնայած արևմուտքի երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ հայտարարված պատժամիջոցների պատերազմին, Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովի հանդեպ հետաքրքրությունը չնվազեց, նույնիսկ ավելի մեծացավ։ Դրա համար կան մի քանի պատճառներ։

Ռուսաստանի Դաշնությունը փնտրում է նոր գործընկերներ և նոր շուկաներ։ Հետխորհրդային տարածաշրջանում Եվրասիական ինտեգրման և միավորման գործընթացների զարգացման համար Ռուսաստանի Դաշնությունը շատ բան է անում. մասնագետների գնահատմամբ, միջին և երկարաժամկետ հեռանկարում դա դրական ազդեցություն կունենա միավորման բոլոր երկրների վրա, այդ թվում՝ Հայաստանի վրա։ Այժմ վերակողմնորոշում է ընթանում Արևելքի երկրների հեռանկարային և արագ զարգացող շուկաների վրա, այն ընթանում է արդեն մի քանի տարի։ 2022 թ.-ին Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև կոնֆլիկտի էսկալացիայից հետո ռուսական տնտեսության երկարաձգումը, մասամբ ստիպված, ստացավ լրացուցիչ արագացում։ Հիմա Ռուսաստանի Դաշնությանը պետք են ապրանքների և տեխնոլոգիաների նոր մատակարարներ, ինչպես նաև շուկաներ իր ապրանքները մատակարարելու համար։

Այն երկրները, որոնք կզբաղեցնեն այդ ոլորտները, մեծ ձեռքբերումներ կունենան։ ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների կառավարությունների ճնշման տակ շատ արևմտյան ընկերություններ ստիպված էին լքել Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսական բավականին տարողունակ և վճարունակ շուկայի ազատված տեղերում պետք է զբաղեցնեն այլ երկրների արտադրողները։ Բոլոր եվրասիական երկրներին, առաջին հերթին՝ հետխորհրդային տարածաշրջանի երկրներին պետք է օգտագործել այս բացառիկ հնարավորությունը և հնարավորինս շուտ զբաղեցնել ռուսական շուկայի հագուստի և հանրային սննդի նոր տեղերը։

Բացի այդ, շատ ռուսական ընկերություններ ցուցաբերում են ներդրումային հետաքրքրություններ, որոնց կապիտալ հիմա կարելի է մուտք գործել շահավետ պայմաններով։ Կարելի է ասել, որ արդեն այսօր տեսանելի են աշխարհում նոր տնտեսական իրականության եզրագծերը, որոնք կասկածի տակ են դնում շատ անսասան թվացող սկզբունքներ, ինչպիսիք են միջազգային աշխատուժի բաժանումը, պրոտեկցիոնիզմից ազատ շուկան, ինչպես նաև արտերկրում սեփականության սկզբունքները։ Հնարավոր է՝ շուտով նաև կհնանա տեղեկատվական հասարակության հայեցակարգը, որում հաջողության գլխավոր գործոնները համարվում են տեխնոլոգիաները։ Չէ՞ որ նույն Չինաստանի հաջողությունը խոսում է այն մասին, որ ցանկության դեպքում կարելի է կրկնօրինակել արևմտյան տեխնոլոգիաները և զարգացնել արդեն ինքնուրույն։

Ընթացիկ աշխարհաքաղաքական առճակատման շատ բարձր մակարդակը ցույց է տալիս ագրոարդյունաբերության համակարգի, ինչպես նաև երկրների կայուն զարգացման ռեսուրսների կարևորությունը։ Ակնհայտ է, որ ոսկե միլիարդի երկրները հակված են նվազեցնել այս գործոնների կարևորությունը և առաջին տեղում դնել հետինդուստրիալ ծրագրային ապահովումը և ինտելեկտուալ զարգացման հասանելիությունը։ Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս իրականությունը, ռեսուրսների և մթերային ապրանքների արժեքների թերագնահատումը կարող են հանգեցնել աշխարհակարգի միաբևեռ կառուցվածքային ճգնաժամի և փլուզման։

Երկիր մոլորակի բնակչության աճը, կլիմայի փոփոխությունը և միաբևեռ աշխարհի հայեցակարգի փլուզումը հանգեցնում են այն մտքին, որը ցանկացած երկրի համար կարևոր գործոն են ագրոարդյունաբերության համալիր ներուժը, բերքատու հողատարածքների, էներգետիկ ռեսուրսների և մետաղների, ինչպես նաև սեփական արտադրության ուժի հասանելիությունը։ Արդեն հայտնի է, որ մթերային անվտանգությունը կդառնա հունիսի 18-ին կայանալիք պետերբուրգյան տնտեսական միջազգային համաժողովի գլխավոր թեմաներից մեկը։

Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրները ձգտում են Ռուսաստանի Դաշնության հետ սննդի մատակարարման հարցով երկարաժամկետ համագործակցության և արևմուտքի կողմից խոչընդոտներն ընդունում են որպես աշխարհաքաղաքական կռվի գործիք, որը այս և եկող տարվա հեռանկարում ընդունակ է կտրուկ թուլացնել շատ երկրների մթերային անվտանգությունը, ինչպես նաև մեծացնել աղքատների թիվը։ Էական է, որ այս տարի, որպես պետերբուրգյան համաժողովի երկիր-հյուր, հանդես կգա Եգիպտոսը, որը հանդիսանում է աշխարհում ամենամեծ հացահատիկի ներմուծողը և հետաքրքրված է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությամբ այս ուղղությամբ։ Կարելի է ենթադրել, որ ապագա կա այն երկրների համար, որոնք կարող են կառուցել փոխշահավետ հավասար համագործակցություն և պայմաններ ապահովել սեփական ինքնիշխան զարգացման համար՝ հաշվի առնելով տվյալ գլոբալ միտումները։

Ցավոք սրտի, ստիպված պետք է արձանագրել, որ աշխարհում մեծացող աշխարհաքաղաքական անհարդուրժողականությունը հղի է գլոբալ լուրջ ճգնաժամերով, ամենից առաջ՝ էներգետիկ և մթերային։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ներկայացրած պատժամիջոցները հանգեցրին սննդի և պարարտանյութերի առևտրա-տնտեսական կապերի և մատակարարման շղթաների արհեստական խախտումների։ Խոսքն արդեն գլոբալ սննդային ճգնաժամի մասին է։ Ակնհայտ է, որ այս պայմաններում պատժամիջոցներ կիրառելը և հացահատիկի արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից (կամ մեկ այլ սնունդ արտահանող երկրից) սահմանափակելը հանցագործություն է, ամենից առաջ՝ հումանիտար նկատառումներով։ Այս հարցերը պահանջում են լայնամասշտաբ քննարկում իշխանության և գործարար ներկայացուցիչների կողմից ամբողջ աշխարհում։ Հաշվի առնելով երկիր մոլորակի բնակչության աճը՝ ագրարային հատվածի ներդրումները համարվում են հեռանկարային և ռազմավարական տեսանկյունից կարևոր, առավել ևս՝ աշխարհաքաղաքական առճակատման պայմաններում։

Ռուսաստանի Դաշնությունը մնում է ցորենի արտահանման առաջատարը ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը 2021-2022 թթ.-ին հացահատիկի արտահանումը գնահատում է 45-48 մլն տոննայի մակարդակով (որից ցորենը կազմում է մոտավորապես 37 մլն տոննա)։ Երկրներից ներդրողները, որոնք ավանդաբար հույսները դնում են ներմուծման վրա իրենց մթերային անվտանգությունը ապահովելու համար, ձգտում են փոխարինել արևմտյան խաղացողներին և մտնել Ռուսաստանի Դաշնության ագրոարդյունաբերության ընկերության կապիտալի սեկտոր։ Այդպիսի ծրագրերի իրականացման հեռանկարները բավականին բարձր են գնահատվում։

ԱՂՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

քաղաքագետ, ՌԴ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR