ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը պետք է քննարկվի միայն պատերազմի ավարտից հետո. Ֆրանսիա
INTERNATIONAL NEWSԵվրամիությանն անդամակցելու համար Ուկրաինայում ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի անդամակցության պայմանները պետք է քննարկվեն միայն պատերազմի ավարտից հետո, գրում է korrespondent.net-ը։
Նախօրեին Եվրահանձնաժողովը նախնական քննարկում էր անցկացրել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելու դիմումների վերաբերյալ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ուկրաինայի և Մոլդովայի հայտերը կհաստատվեն որոշակի պայմաններով։
Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը երկրների հայտերի վերաբերյալ որոշում կկայացնի հունիսի 17-ին։ Սակայն ԵՄ առաջնորդները այդ հարցը կքննարկեն հաջորդ շաբաթ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



