Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Անահիտ Ադամյան. Ինձ համար Ավետիքը բացառիկ է բոլոր առումներով. Mediamax

SOCIETY

Զրուցել ենք մայիսի 14-ին կալանավորված «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կնոջ՝ Անահիտ Ադամյանի հետ:

- Պատմեք ձեր մասին, ինչպե՞ս եք ծանոթացել Ավետիքի հետ:

- Ես Աբովյան քաղաքում եմ ծնվել, ինժեներների ընտանիքում։ Մայրս ազգությամբ ռուս է, եւ մենք տանը հիմնականում ռուսերեն էինք խոսում, բայց հայրս կտրականապես որոշել էր, որ մենք հայկական դպրոց ենք գնալու։ Եվ, եթե այդ ժամանակ մարդիկ իրենց երեխաներին ռուսական դպրոց էին ուղարկում, ու շատ դեպքերում ծնողները երեխաների հետ հավասար սկսում էին ռուսերեն սովորել, մեր տանը հակառակն էր՝ մայրս էր մեզ հետ հայերեն տառերն ուսումնասիրում:

Դպրոցում գերազանց եմ սովորել, բայց պատմական առարկաներն իմը չէին, ավելի շատ մաթեմատիկա ու հաշվարկներ էի սիրում։ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետն եմ ավարտել, որից հետո՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում եմ սովորել։ Ավետիքի հետ այնտեղ ենք ծանոթացել՝ նա էլ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից հետո էր դիմել Ամերիկյան։

Ավետիքին չնկատել հնարավոր չէր։ Նա միշտ աչքի էր ընկնում բարդ հարցեր տալու սովորությամբ, երբեմն նույնիսկ դրական իմաստով «հունից հանում էր» դասախոսներին։ Առաջին անգամ Ավետիքին լսարանում նկատեցի, երբ դասախոսը փորձում էր ինչ-որ բան պատմել, իսկ նա անընդհատ հարցեր էր տալիս, ընդհատում դասը։ Մտածում էի՝ տեսնես ո՞վ է այս տղան, որ չի թողնում հանգիստ դասը շարունակել (ծիծաղում է- խմբ.)։ Հետո այնպես ստացվեց, որ ընդհանուր ընկերական շրջապատում հայտնվեցինք, նույնիսկ պարզեցինք, որ նույն օրն ենք ծնվել՝ մի քանի տարվա տարբերությամբ։ Այդպես սկսվեց մեր ավելի մտերմիկ շփումը։ Ամուսնացած ենք արդեն 21 տարի, չորս երեխա ունենք։

- Իսկ Ավետիքը ի՞նչ ընտանիքում է մեծացել։

- Ավետիքը Երեւանում է ծնվել, ֆիզիկոսների ընտանիքում, մեծացել շատ տիպիկ երեւանյան միջավայրում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմացի բազմահարկ շենքի բակում։ Փոքրուց բազմազան հետաքրքրություններ է ունեցել, նույնիսկ միմյանց հակասող ու  անհամատեղելի թվացող։ Օրինակ, միաժամանակ հաճախել է եւ՛ նկարչության եւ՛ բռնցքամարտի։ Բայց նրա ամենամեծ տարերքը հայոց ու համաշխարհային պատմությունն է եղել, ռազմական պատմությունն ու ռազմական ստրատեգիաները։

Ավետիքին բնորոշ կողմերից մեկը կառուցողական ու ռացիոնալ լինելն է, ինչը նաեւ մասնագիտությունն ընտրելիս է դրսեւորվել։ Ավետիքի հայրը պատմում է, որ այն խնդիրները, որոնց վրա շատերը ժամեր էին ծախսում, նրա համար հեշտ լուծվող վարժություններ էին։ Գիտակցելով, որ տեսական ֆիզիկայով չի ցանկանում զբաղվել, փոխել է մասնագիտական ուղղվածությունը, եւ նախ սովորել Ամերիկյան համալսարանում, հետո 2001 թվականին ստացել իր MBA-ն ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի համալսարանում։

Ինձ համար նա բացառիկ մարդ է. ունի բնավորության արտահայտված այնպիսի գծեր, որոնցով միշտ հիացել եմ: Նա բանիմաց, զուսպ ու հավասարակշռված լիդեր է, ում կարծիքի հետ հաշվի են նստում բոլորը։ Երկար տարիներ աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես Առեւտրի Համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի հետ կապերի բաժնի պետ, 1997-1999 եղել է վարչության պետ: Միշտ աչքի է ընկել արդյունավետ բանակցելու, արդար ու անկողմնակալ որոշումներ կայացնելու, փաստարկված բանավիճելու եւ այլ կարեւոր հմտություններով։

- Դուք որոշ ժամանակ բնակվել եք ԱՄՆ-ում, հետո՝ Ռուսաստանում, բայց վերադարձել եք Հայաստան: Ինչպե՞ս կայացրեցիք այդ որոշումը:

- Միացյալ Նահանգերում մենք ուսանում էինք եւ որեւէ կասկած չունեինք, որ վերադառնալու ենք։ ԱՄՆ-ից հետո երկար տարիներ Մոսկվայում ենք բնակվել՝ McKinsey&Company խորհրդատվական ընկերության Մոսկվայի մասնաճյուղից Ավետիքն առաջարկ ստացավ, ու մենք տեղափոխվեցինք ՌԴ։ Շուրջ 20 տարի ապրել ենք Մոսկվայում, բայց երբեք չենք մտածել, որ մշտական բնակությամբ այնտեղ ենք հաստատվելու: Միշտ գիտակցել ենք, որ օրերից մի օր վերադառնալու ենք։ Ամռան ամիսներն էլ այստեղ ենք անցկացրել, մեր չորս երեխաներն էլ մեծացել են տատիկ-պապիկների հոգածության ներքո։

Մոսկվայում ապրելու ու աշխատելու տարիներին Ավետիքը մշտապես հայանպաստ ծրագրեր է իրականացրել թե՛ Մոսկվայում եւ թե՛ Հայաստանում ու Արցախում, ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին, երիտասարդների, ուսանողների ու տարբեր խմբերին աջակցող նախաձեռնություններ իրագործել։

Ավետիքի ու իր համախոհների ջանքերով եւ նախաձեռնությամբ Մոսկվայում հիմնվեց «Այբիկ» կրթամշակութային կենտրոնը՝ հայ երեխաների համար կրթական նոր հնարավորությունների եւ հայկական համայնքի հետ ավելի սերտ կապեր պահելու հարթակ դարձավ։

Հետո հիմնվեց Repat Armenia-ն, որի գերնպատակը սփյուռքի ներուժը համախմբելն ու հայրենդարձներին աջակցելն է: Այսօր էլ Հայաստան վերադարձած բազմաթիվ մարդիկ փաստում են, որ հայրեդարձվելու իրենց որոշումը կայացրել են հենց Repat Armenia-ի հետ հանդիպումների շրջանակներում։

- Ինչու՞ Ավետիքը որոշեց զբաղվել քաղաքականությամբ։

- 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Ավետիքի մոտ շատ բաներ կտրուկ փոխվեցին։ Դեռեւս այն ժամանակից հա հստակ գիտեր էր, որ նոր պատերազմն անխուսափելի է, ու դրան պետք է պատրաստ լինել թե՛ ռազմականորեն, թե՛ ֆիզիկապես ու հոգեպես։ Մեծ ցավ էր ապրում, երբ մի կողմից տեսնում էր ակնհայտ վտանգը, իսկ մյուս կողմից՝ ակնհայտ անգործությունը։ Արցախին ու բանակին ուղղված ծրագրերը 2016 թվականի պատերազմից հետո ավելի ընդլայնվեցին եւ դրանք շարունակվում են մինչ օրս։

Քաղաքականությամբ որոշեց զբաղվել 2018-ի երկրորդ կեսից, որովհետեւ տեսնում էր բացն ու գիտակցում, որ միայն այդպես կարող է ազդեցություն ունենալ։ Մինչ դա փորձում էր հեռակա օգնել, բայց McKinsey-ից պայման կար, որ կա՛մ պետք է զբաղվել քաղաքականությամբ, կա՛մ շարունակել խորհրդատվական գործունեությունը։ Նա ընտրեց հայրենիքի համար գործելը։

Ավետիքը ծնվել է Հայաստանում, սովորել ԱՄՆ-ում, աշխատել ու ապրել Ռուսաստանում։ Նա չունի հակակրանք ոչ մի մշակույթի կամ քաղաքականության տեսակի հանդեպ, եւ այս պարագայում Ավետիքի թե՛ տեսլականն ու թե՛ գործունեությունն Հայաստանամետ եւ Արցախամետ են։

Եթե հետեւեք նրա հարցազրույցներին կամ հոդվածներին, կտեսնենք, որ նրա բոլոր կանխատեսումներն ու զգուշացումները, ավաղ, իրականություն են դարձել։ Այսօր նա երկրի զարգացման իր տեսլականն ունի՝ ունենալ այնքան հզոր ու կայուն բանակ, որ քեզ հետ հաշվի նստեն, բռնել ռազմականացման ճանապարհն ու ոչինչ չխնայել դրա համար։ 2016-ից սկսած տարբեր գերատեսչությունների, այդ թվում ՊՆ-ի հետ համագործակցության եզրեր գտնելով, փորձել է իր ներդրումն ունենալ այդ գործում։

Իհարկե, այդ ծրագրերից  ու նախաձեռնությունններից շատերը հանրայնացման ենթակա չեն, բայց տեղեկացված մարդիկ դրանց մասին կփաստեն։ Ավետիքն ամեն ինչ անում էր բանակի համար, Արցախի ու Հայաստանի համար, բայց եկավ մի պահ, երբ իր աչքի առաջ ամենը կործանվում էր, եւ նա իր բնավորությամբ, իր արժեքներով ուղղակի չէր կարող պայքարի դուրս չգալ։ Ասեմ, մենք պատրաստ ենք եղել ամեն տեսակ դիմադրության, քննարկել ենք բոլոր հավանական զարգացումները, այդ թվում նաեւ ձերբակալությունն ու ճնշումները, ու գիտակցում էինք, որ դրանք խոչընդոտ չէն կարող լինել, որովհետեւ Ավետիքի մոտիվացիան հայրենասիրությունն է, իր գործը Հայաստանի համար, Արցախի համար է։

Աղբյուր

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms