ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ծիծեռնակաբերդի խճուղին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
SOCIETYԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
5
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori



