Թուրքիան բանակցում է Ուկրաինայի և ևս 9 երկրի հողերը վարձակալելու համար
INTERNATIONAL NEWSԹուրքական իշխանությունները բանակցություններ են վարում տասը երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի հետ գյուղատնտեսական արտադրանքի համար հողերի վարձակալության շուրջ։ Այս մասին հունիսի 15-ին հայտնել է Türkiye թերթը։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քըրըշչիի խոսքով՝ երկիրը բավարարում է գյուղմթերքի իր կարիքները, սակայն արտահանման համար արտադրանք աճեցնելու համար հող է պետք արտասահմանում։
Թուրքական կողմը վարձակալության շուրջ բանակցություններ է վարում Ուկրաինայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի հետ։ Ակնկալվում է, որ այդ երկրներում Թուրքիան կմշակի արևածաղկ, եգիպտացորեն, բամբակ, շաքարեղեգ, արքայախնձոր, մանգո, ավոկադո։ Հիմնականում արտադրանքը արտահանվելու է, այդ ապրանքներով զբաղվելու է մասնավոր հատվածը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



