Տորնադոն և հեղեղները մոլեգնում են 11 ամերիկյան նահանգներում. զոհերի թիվը հասել է 43-ի
SOCIETYԱՄՆ 11 նահանգների ղեկավարները հաշվարկում են հետևանքները և վնասները, որոնք վերջին չորս օրվա ընթացքում պատճառել են տորնադոն, առատ տեղումները և ձյան փոթորիկները: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը`վկայակոչելով ՏԱՍՍ-ը, տարերային աղետի զոհերի թիվը հասել է 43-ի: Ամենաշատը տուժել է Տեխաս նահանգի հյուսիսը, որտեղ տեղի է ունեցել ինը տորնադո: Ավերվել և վնասվել է ավելի քան 1450 կառույց, մասնավորապես` բնակելի տներ:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության դուրս չգալ: Օկլահոմայի մի շարք թաղամասերում արտակարգ իրավիճակ է հայտարարվել.նահանգում առանց լույսի և տաքության են մնացել 60 հազարից ավելի տներ և ձեռնարկություններ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



