Ռուսաստանը եղել է երեկ, կա այսօր, կլինի վաղը. Զելենսկին ստիպված կլինի բանակցել. Մակրոն
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ։ Այս դիրքորոշումը նա հայտարարել է չորեքշաբթի Ռումինիա կատարած այցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի նախագահը և իշխանությունների այլ ներկայացուցիչներ ստիպված կլինեն բանակցել Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ եվրոպացիները նույնպես պետք է մասնակցեն այս բանակցություններին և հանդես գան որպես անվտանգության երաշխավոր։ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը «նույն մայրցամաքում են»։
«Մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ցանկանում ենք, որ մի օր կրակը դադարի, և քննարկումը վերսկսվի։ Մենք Ռուսաստանի հետ նույն մայրցամաքում ենք: Նա եղել է երեկ, նա կա այսօր, նա կլինի վաղը»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։